Ռեալը, Ատլետիկոն ու Բարսելոնան կշարունակեն հանդես գալ Լա Լիգայում
ՍՊՈՐՏԻսպանիայի Լա Լիգան չի պլանավորում «Ռեալին», «Բարսելոնային» ու «Ատլետիկոյին» հեռացնել Իսպանիայի առաջնությունից՝ չնայած վերջիններիս Սուպերլիգայում մասնակցությանը:
COPE-ի հաղորդմամբ, թիմերը կշարունակեն հանդես գալ ներքին առաջնությունում, քանի որ Լա Լիգայի ղեկավարությունը կարծում է, որ Սուպերլիգայի նախագիծը չի կայանա:
Այնտեղ կարծում ենո, որ Սուպերլիգան տնտեսապես կենսունակ չի կարող լինել, քանի որ այն, ինչ ունի մրցաշարը, դա JP Morgan բանկի ֆինանսավորումն է: