2025 թվականից Ռուսաստանը դուրս կգա Միջազգային տիեզերակայանի նախագծից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորս տարի անց՝ 2025 թվականից, Ռուսաստանը դուրս կգա Միջազգային տիեզերակայանի նախագծից եւ կսկսի ստեղծել նոր ազգային ուղեծրային կայան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Եւ անկեղծորեն կտեղեկացնենք նրանց (միջազգային գործընկերներին – խմբ.) 25 թվականից ՄՏԿ-ից դուրս գալու մասին»,-հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը:
Այդ որոշումը կայացվել է ապրիլի 12-ին՝ Տիեզերագնացության օրը՝ Վլադիմիր Պուտինի հետ խորհրդակցության ժամանակ: «Ռուսաստանը նախատեսում է ստեղծել իր ազգային տիեզերակայանը: ՄՏԿ-ն լրջորեն հնացել է, եւ կառավարությունում առաջարկում են նախապես զրուցել օտարերկրյա գործընկերների հետ»,-ասված է հայտարարության մեջ: