Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՏՁՄ-ի նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը. միությունը ներկայացրել է նոր հնգամյա ռազմավարությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) ապրիլի 16-ին կայացած 20-րդ համաժողովի պաշտոնական մեկնարկը տրվել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանի բացման ելույթով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՏՁՄ-ից, ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանը և ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։ Հնչել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ողջույնի ուղերձը։ ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը համաժողովի մասնակիցներին ու հյուրերին ներկայացրել է  միության 2019-2020 թթ․ կատարված աշխատանքների ամփոփումը և 2021-2025 թթ․ ռազմավարությունը:

«2006 թվականից լինելով ԱՏՁՄ-ում՝ որպես վարչության անդամ, ապա որպես փոխտնօրեն, ականատես եմ եղել այն հաջողություններին, որ կարողացել ենք արձանագրել, իմն եմ համարել այն հարվածներն ու կորուստները, որ ստացել ենք, բայց այդ ամենի արդյունքում ունենք համախմբված համայնք, որը պետք է ավելի մեծ ուժով ու եռանդով շարունակի գործել։ Այսօրվանից ոլորտային միությունների ու առանձին ընկերությունների հետ աշխատանքը իրականացնելու ենք ուղղակի, անմիջական կերպով, որպեսզի արմատական փոփոխություններն առավել ակնառու լինեն։ Ստանձնելով նոր առաքելությունս՝ առաջնահերթ խնդիր եմ դրել կենտրոնանալ ռազմավարական մոտեցումների վրա, ուստի կարևոր եմ համարում, որ ՏՀՏ համայնքի հետ առաջին ռազմավարական փաստաթուղթը լինելու է հենց ԱՏՁՄ ռազմավարությունը, որն այսօր կներկայացվի», - նշել է ՀՀ ԲՏԱ նախարար Հայկ Չոբանյանը։

«ԱՏՁՄ 2021-2025 թթ. ռազմավարության հիմնական ուղղություններն են՝ կրթություն և աշխատուժ, ռազմարդյունաբերություն, դիրքավորում՝ որպես առաջատար տեխնոլոգիական երկիր, գիտահեն ոլորտ/գիտահետազոտություն և էլեկտրոնային կառավարում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Ուզում եմ առիթից օգտվել և շնորհակալություն հայտնել այն բոլոր անձանց ու կազմակերպություններին, որոնք տարիներ շարունակ իրենց աջակցությունն են ցուցաբերում մեր ծրագրերի իրագործման հարցում, քանի որ հենց համախմբման շնորհիվ են ծրագրերը հաջողության հասնում։ Այնուամենայնիվ, ոլորտում անելիքներ շատ ունենք, ուստի անցած տարվա մարտահրավերներից հետո պետք է ոչ թե կրկնապատկենք ուժերը, այլ տասնապատիկ եռանդով նպաստենք ՏՀՏ համայնքի զարգացմանը», - ասել է ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

«Միությունը 2019-2020 թվականների ընթացքում իրականացրել է ԱՏՁՄ անդամների շահերի պաշտպանությանն ուղղված մի շարք ծրագրեր և միջոցառումներ. «Բիզնես ինովացիոն ֆորում», «ԴիջիԹեք» տեխնոլոգիական ցուցահանդես, «Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողով 2019» (WCIT 2019), «ՏՀՏ լիդերների հանդիպում», «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներդրման ծրագիր, «ԴիջիԿոդ» մարզային ու հանրապետական մրցույթներ, «Բանակից՝ ՏՏ ոլորտ» այլն: Այժմ ընթացքի մեջ է «Արմաթն օդում» ԱԹՍ կրթական աշխատանոցների ներդրման ծրագիրը»,- հայտնում են ԱՏՁՄ-ից։

«Որքան էլ մեծ լինի նախորդ տարվա մարդկային և տարածքային կորուստների ազդեցությունը մեզ վրա, պետք է կենտրոնանանք բոլորիս ջանքերը միավորելու շուրջ՝ ստեղծելու ուժեղ ու ապահով ապագա գալիք սերունդների համար», - նշել է ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

20-րդ համագումարի քվեարկության արդյունքներով ԱՏՁՄ նախագահ է վերընտրվել Ալեքսանդր Եսայանը, իսկ վարչության անդամներ են ընտրվել  «Instigate» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, «VOLO» ընկերության տնօրեն Արմեն Քոչարյանը, «VMware» ընկերության ինժեներական բաժնի տնօրեն Խաչիկ Նազարյանը, «E-Hayq» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «LimeTech» ընկերության տնօրեն Գևորգ Սաֆարյանը,  «Krisp» ընկերության տնօրեն Արտավազդ Մինասյանը, «FimeTech (Chessify)» ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանը, «Team Telecom Armenia» ընկերության տնօրեն Հայկ Եսայանը, «Leviathan» ընկերության ներկայացուցիչ Սաթենիկ Մնացականյանը, «Mentor a Siemens Business Armenia» ընկերության տնօրեն Իրինա Դումանյանը, «Granatus Ventures» ընկերության տնօրեն Մանուկ Հերգնյանը, «Instigate Mobile» ընկերության տնօրեն Արտակ Չոփուրյանը, «Macadamian AR» ընկերության տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «X-Tech» ընկերության տնօրեն Արման Աթոյանը, իսկ Անանիա Շիրակացու անվան ճեմարանի տնօրեն Աշոտ Ալիխանյանն ընտրվել է վերստուգող:

ԱՏՁՄ-ն Հայաստանում գործող բիզնես միություն է, որն այս պահին միավորում է 100-ից ավել ՏՏ և առաջատար տեխնոլոգիական ընկերություններ։

Միության առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպությունների և Միության անդամների համար ապահովելով բարենպաստ գործարար միջավայր՝ շահերի պաշտպանության, նորարարական և կրթական լայնամասշտաբ ծրագրերի իրականացման միջոցով:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное