Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին քննչական կոմիտեից։

Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։ Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։

Գեներալ –մայորի նկատմամբ, որպես խափանման միջոց է կիրառվել՝ չհեռանալու մասին ստորագրությունը։

Այս դեպքը բացահայտվել և լուրջ հանրային արձագանք էր ստացել պատերազմից հետո։ Այսպես. պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 11–ին, Ջալալ Հարությունյանի հրամանով Մարտունի 3 պաշտպանականից 72 հոգանոց վաշտ են ուղարկել Հադրութ-Ջրական ուղղությամբ հակառակորդի առաջխաղացմանը դիմակայելու համար, արդյունքում զինվորներն ընկել են շրջափակման մեջ, ինչի արդյունքում, ցավոք, մեծ մասը զոհվել, որոշներն էլ անհետ կորել են։

Ըստ մեղադրանքի՝ Առստամյանն ըստ հրամանի՝ պարտավոր էր դիմավորել և իր հրամանատարության ներքո ընդունել ՊԲ N զորամասի 72 զինծառայողներին, մինչդեռ տղաներին այդ ուղղությամբ ուղարկել է հենց ՊԲ հրամանատարը՝ քաջ իմանալով, որ այդ հատվածն արդեն անցել է թշնամու վերահսկողության տակ։

Պատերազմի ընթացքում այս և նմանօրինակ շատ այլ դեպքերից հետո հետո գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը, որը մարտական գործողությունների ժամանակ մեքենայի պայթյունի արդյունքում այրվածքներ էր ստացել,  տևական բուժումից հետո պաշտոն ստացավ Երևանում՝ նշանակվելով ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Իսկ Կարեն Առստամյանը նոյեմբերի 8–ին ազատվեց 18-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնից, ապա ամիսներ անց՝ նրան մեղադրանք առաջադրվեց։ Նշենք, որ Առստամյանը, նախքան ՊԲ հրաձգային դիվիզիայի հրամանատարի պաշտոնը, լուրջ մարտական ուղի է անցել։ Վերջին 15 տարվա ընթացքում Առստամյանը ղեկավարել է ՊԲ մի քանի պաշտպանական շրջաններ, եղել է Բանակի ինժեներական ծառայության պետ։ Առստամյանի հրամանատարությամբ այս տարիների ընթացքում հայկական կողմին հաջողվել է լուրջ հակահարվածներ հասցնել թշնամուն Մարտունու և Մարտակերտի ուղղություններում։

Համաձայն «Հետքի» հրապարակման՝ 2008-ի մարտի 3-ի լույս 4-ի գիշերը, երբ Երեւանում արտակարգ դրություն էր հայտարարված հայտնի քաղաքական իրադարձություններից հետո, ադրբեջանական հատուկ ստորաբաժանումը Մարտակերտի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ ներխուժել էին Առստամյանի գլխավորած զորամասի պաշտպանական դիրքեր ու գրավել դրանցից մեկը: Մի քանի ժամ անց մերոնք թշնամուն հետ էին շպրտել: Եթե հայկական կողմից վիրավորվել էր երկու սպա, ապա ադրբեջանցիները տվել էին 30-ից ավելի վիրավոր ու 11 զոհ, այդ թվում՝ բարձրաստիճան սպաներ:

Առստամյանի զորամասի վրա թշնամին հարձակումներ է գործել նաև 2010-ի աշնանը, սակայն երկու դեպքում էլ լուրջ հակահարված է ստացել։ Այդ ժամանակահատվածում տեղի ունեցած պաշտպանական մարտերի պատմությունը, որպես օրինակելի նմուշ անգամ փակցվել է մարտական դիրքերի գետնատնակներում: Առստամյանի ղեկավարած ստորաբաժանումները թշնամուն ջախջախել են նաև 2014թ. օգոստոսյան դիվերսիաների ընթացքում։ Այդ ժամանակ Առստամյանը զբաղեցնում էր 3-րդ պաշտպանական շրջանի հրամանատարի պաշտոնը։

Իսկ 2020–ի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ   զորքերի հմուտ եւ անխափան ղեկավարումն իրականացնելու, թշնամու մեծաթիվ ուժեր ջախջախելու համար Առստամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ»-ի ասպետության 1-ին աստիճանով։ Ընդ որում, գեներալ-մայոր Առստամյանը շքանշանի է ներկայացվել 2020թ. հոկտեմբերի 26–ին՝ Հադրութ ուղարկված զինծառայողների հետ կապված միջադեպից երկու շաբաթ անց։ Նման իրավիճակում հարց է առաջանում, արդյոք բանակի հրամանատարությունը տեղյակ չի եղել գեներալի «անգործության» մասին, թե՞ քաջատեղյակ լինելով այդ պատմությունից,  շքանշաննով «կաշառել է» զինվորականին՝  հաշվի առնելով, որ անհավասար կռվում փորձառու զինվորականների խիստ կարիք կար։ Արդյոք կհաջողվի Քննչական կոմիտեին ապացուցել Առստամյանին առաջադրված մեղադրանքը, թե քրեական գործը կկարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով, ցույց կտա ամանակը։ 

 

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное