5 սխալ առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ օգտագործելիս
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԱռանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ այսօր կարելի է գտնել յուրաքանչյուր տան դեղորայքի արկղիկում: Սակայն ոչ բոլոր մարդիկ են այդ դեղամիջոցները ճիշտ օգտագործում: Ներկայացնում ենք դրանց կիրառման մի քանի տարածված սխալներ:
Կրկնակի չափաքանակ
Շատերը կարծում են, որ որքան մեծ քանակով դեղ խմեն, այնքան արդյունքն ուժեղ կլինի: Մինչդեռ ցավազրկողների մեծ չափաքանակ ընդունելու դեպքում մեծանում է կողմնակի էֆեկտների առաջացման և նույնիսկ թունավորման հավանականությունը, և ըստ որում՝ դուք ոչ մի լրացուցիչ ցավազրկում չեք ստանա: Ուստի չափազանց կարեւոր է դեղամիջոցի անհրաժեշտ չափաքանակը չգերազանցելը, իսկ եթե այն չի օգնում, անհրաժեշտ է բժշկի դիմել:
Դեղորայքի չափազանց հաճախակի օգտագործում
Չարժե առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողներ օգտագործել ամսական մեկ-երկու օրից ավելի, եթե միայն այն բժիշկը չի նշանակել: Այդպիսի դեղորայքի չափից ավելի օգտագործումը, ինչպես պարացետամոլը, լյարդի և մյուս օրգանների համար մեծ ծանրաբեռնվածություն է:
Բոլոր ցավազրկողները միանման են
Ցավազրկող ընտրելիս ցանկալի է նկատի ունենալ, որ դրանցից յուրաքանչյուրն ունի օրգանիզմի վրա ներգործելու որոշակի մեխանիզմ: Օրինակ՝ նուրոֆենը սովորաբար արդյունավետ է այտուցների և արթրիտի դեպքում, իսկ ահա գլխացավի դեմ այն առանձնապես արդյունավետ չի լինի:
Առանց դեղատոմսի վաճառվող ցավազրկողների եւ դեղատոմսով վաճառվող դեղամիջոցների համադրություն
Դեղատոմսով վաճառվող շատ դեղամիջոցներ արդեն իսկ պարացետամոլ պարունակում են, և եթե դուք այն ընդունում եք նաեւ առանց դեղատոմսի ձեռք բերելով, ապա կարող եք բախվել լուրջ կողմնակի էֆեկտների: Դրանից բացի, ոչ բոլոր դեղերն է կարելի անվտանգ համադրել մեկը մյուսի հետ, հետեաբար՝ եթե բժշկի նշանակած դեղամիջոց եք ընդունում, համոզվեք, որ առանց դեղատոմսի ձեռք բերած դեղամիջոցը, որը ցանկանում եք ընդունել, դրա հետ համատեղելի է:
Առանց դեղատոմսի վաճառվող տարբեր դեղամիջոցների համադրություն
Առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցներից շատերը միանման բաղադրամասեր են պարունակում և ազդեցություն ունենում, ուստի չարժե այդպիսի մի քանի դեղամիջոցները համադրել՝ կարող եք գերչափաքանակ ստանալ: