ՌԴ Սվերդլովսկի մարզում հրդեհի զոհ է դարձել 5 երեխա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ Սվերդլովսկի մարզի Բիզովո գյուղում տեղի ժամանակով 23.45-ին բռնկված հրդեհի զոհ է դարձել 5 երեխա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Երկու մեծահասակ ու 2 երեխա՝ 3 ու 1 տարեկան, տեղափոխվել են Նիժնի Տագիլի հիվանդանոց։
Հարուցվել է քրեական գործ։
Հրդեհի բռնկման նախնական պատճառներից է համարվում կարճ բռնկումը էլեկտրահաղորդման գծերում։