Զլատան Իբրահիմովիչին սպառնում է 3 տարվա որակազրկում
ՍՊՈՐՏԻտալական «Միլանի» եւ Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խախտել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կանոնները՝ դառնալով Bethard բուքմեյքերական ընկերության բաժնետեր, հաղորդում է Aftonbladet-ը։
Եթե ՖԻՖԱ-ն Իբրահիմովիչին ճանաչի մեղավոր, նա կարող է տուգանվել 1 միլիոն շվեդական կրոնով եւ երեք տարով հեռացվել ֆուտբոլից։
ՖԻՖԱ-ի եւ ՈւԵՖԱ-ի կանոնադրությամբ, բուքմեյքերական ընկերությունների հետ որեւէ առնչություն ունեցող ֆուտբոլիստներն իրավունք չունեն մասնակցելու այդ կազմակերպությունների մրցաշարերին։
Մալթայում գրանցված ընկերության գլխավոր տնօրենը հաստատել է, որ Իբրահիմովիչը Bethard-ի համասեփականատեր է։
Շվեդիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղարը նշել է, որ իրավիճակը դեռ չեն քննարկել Իբրահիմովիչի հետ։
39-ամյա ֆուտբոլիստը Bethard-ի համասեփականատեր է դարձել 2018-ին իր Unknown AB ընկերության միջոցով։ Այդ պատճառով նա չէր կարողանա մասնակցել 2018թ․ աշխարհի առաջնությանը, եթե ազգային թիմից հեռացած էլ չլիներ։ Այս տարվա մարտին Իբրահիմովիչը վերադարձել է Շվեդիայի հավաքական Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարին մասնակցելու նպատակով։