Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դա հավակնություն է Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ. ադրբեջանագետը՝ Ալիևի Երևանը «վերադարձնելու» հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանական թե մամուլի, թե սոցցանցերի հետազոտության արդյունքում որևէ քննադատություն կամ թեկուզ մեղմ քննադատություն չի հայտնաբերվել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

«Թե պայմանական ընդդիմադիր, թե իշխանական, թե այլ զանգվածների կողմից պուրակի բացումը ընդունվել է շատ մեծ ոգևորությամբ և իբրև հաղթանակի սիմվոլ։ Եվ անգամ ընդհակառակը՝ այնտեղ կար առանձին տաղավար, որտեղ հայ զինծառայողների սաղավարտներ էին կախված մի քանի հարյուր հատ, որտեղ նկար ունի նաև Իլհամ Ալիևը, ադրբեջանական իշխանամետ հեռուստաընկերություններից մեկում դա ներկայացվել է առանձին հատուկ ոգևորությամբ, ընդգծելով, որ դրանք՝ մեջբերում՝ «թշնամու անտեր մնացած սաղավարտներն են», ինչպես նաև իրենց բլոգերներից մեկը՝ հանրային դեմքերից իր թվիթերում գրել էր, որ ամենալավ սաղավարտը սպանված հայի սաղավարտն է։ Այսինքն, սա իրենց մոտ ներկայացվել է մեծ ոգևորությամբ, ընդգծվել է, որ դրանք սպանված զինծառայողների սաղավարտներն էին»,-ասաց Հովհաննիսյանը։

Ադրբեջանագետը նկատում է, որ ադրբեջանական քարոզչական աշխատանք տանող որոշ մարմիններ, հասկանալով, որ միջազգային դաշտում կարող է որոշակի խնդիրներ առաջացնել՝ սկսեցին մեկնաբանություններ տալ,թե դա դասալիք հայերի սաղավարտներն են, սակայն իրականում իրենց մամուլում, իրենց դաշտում ներկայացվել է հենց այն լույսի ներքո, որ դրանք զոհված հայ զինծառայողների սաղավարտներն են ու կախված են որպես «ցուցանմուշ»։

«Այդ ակնհայտ հեգնող ու ծաղրող մանեկենները, թե շղթայված վիճակում ,թե այլ, որոնց մոտ ևս Ադրբեջանի նախագահը մեծ ոգևորությամբ է լուսանկարվել, էլի ադրբեջանական դաշտում որևէ բացառության չենք հանդիպել, որ դա ինչ-որ քննադատության ենթարկվի ինչ-որ անձանց կամ կառույցների կամ ինչ-որ ուժերի ներկայացուցիչների կողմից։ Ընդհակառակը հանդիպել են մեծագույն ոգևորությամբ այդ քայլը ողջունող մեկնաբանություններ և արձագանքներ»,-շեշտեց Տարոն Հովհաննիսյանը։

Անդրադառնալով միջազգային կառույցների ու կազմակերպությունների կողմից արձագանքների մասին հարցրին, ադրբեջանագետն ասաց, որ մինչ այս պահն իր տեղեկություններով ոչ մի կառույց հայտարարությամբ ահնդես չի եկել։ Այս պուրակի բացման ու դրա բովանդակության մասին մտահոգություններով հանդես են եկել մի շարք եվրոպական լրատվամիջոցների լրագրողներ։

Անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, որ եթե իրենք ստանում են Զանգեզուրի միջանցքը, ապա ինչու «չվերադարձնել Երևանը», ադրբեջանագետն ասաց. «Դա ըստ էության փաստացի հավակնություն է Հայաստանի սուվերեն տարածքների նկատմամբ և միշտ էլ ըստ էության դա է եղել նմանատիպ հայտարարությունների հիմքում։ Իհարկե ֆորմալ առումով Ալիևը փորձում է ձևակերպել այնպես, թե իբր մենք հավակնություն չունենք Հայաստանի տարածքների նկատմամբ ու զենքով չենք գրավի, բայց կհասնենք այդտեղ, կմտնենք այդտեղ։ Դա նշանակում է Ադրբեջանի կողմից հավակնություն, որ նպատակ ունի տնտեսական ու ինչու ոչ նաև ժողովրդագրական առումով ըստ էության նվաճելու Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքները։ Այսինքն, տնտեսական գործոնի խաղարկմամբ հիմնականում իր ազդեցության տակ գցելու և իրեն ենթարկելու»։

Հովհաննիսյանն ասաց, որ եթե ամեն ինչ ադրբեջանցիների մշակած քաղաքականությամբ գնա, ապա ենթակառուցվածքների ապաշրջափակումը կծառայի Ալիևի այս նպատակներին։ Սակայն, կարևոր է հասկանալ, որ մի բան է, եթե թուրքական բեռնատարերը Երևանով գնում են Հայաստանի հարավ կամ Իրան, բեռներ են փոխադրում, մեկ այլ բան է, եթե այդ պետությունը՝ ի դեմս Ադրբեջանի, Հայաստանի տարածքում միջանցքներ ունենա։ Դրանք ունենում են առանձին ստատուսներ և ադրբեջանական կողմը ինչ-որ հավելյալ առանձին իրավունքներ է ստանում Հայաստանի տարածքում և դա ադրբեջանական կողմի ցանկությունն է։

«Այսինքն, եթե իրենց ցանկությամբ է այդ ապաշրջափակումը ընթանում, ապա իհարկե դա նշանակում է աստիճանական էքսպանսիա Հայաստանի տարածքի։ Բնականաբար, սա նշանակում է, որ հայկական կողմը պետք է աշխատի բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի նմանատիպ լուծումներ չլինեն։ Եթե հայկական կողմը նմանատիպ լուծումների համաձայնեց այս գործընթացների շրջանակում, ապա դա կնշանակի հետագա էքսպանսիա Հայաստանի տարածքի՝ պարտադիր չի ռազմական, այլ տնտեսական ճանապարհով։ Իսկ այս գործընթացների ընթացքում այս ամեն ինչը թույլ չտալու համար պետք է կիրառվեն անվտանգության մեխանիզմներ, թե անվտանգության, թե որևէ միջանցքի մասին խոսք գնալ անգամ չի կարող, եթե անգամ հնարավոր չի այնպես անել, որ ադրբեջանական բեռները չանցնեն Հայաստանի տարածքով, ապա թող անցնեն լրիվ նույն կարգավիճակով, լրիվ նույն կերպ, ինչպես այժմ անցնում են իրանական բեռնատարները կամ այլ երկրներին պատկանող բեռնատարները»,-ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելում է, որ մյուս կողմից սեփականության մասով օրենսդրական նախաձեռնություն կլինի, որպեսզի որևէ պարագայում օտարերկրյա քաղաքացիները չկարողանան տարածք ձեռք բերել սեփականության իրավունքով։

«Սրանք պարտադիր են գործարկման համար, եթե նմանատիպ գործընթացների հետ գոծ ունենք։ Եթե նմանատիպ գործընթացներ մենք չիրականացնենք, ապա ամեն ինչ Ադրբեջանի գծած սցենարով կգնա և նա փորձելու է ամեն կերպ իրականացնել տնտեսական էքսպանսիայի իր մտադրությունը»,-ասաց Տարոն Հովհաննիսյանը։

Հայկա Ալոյան

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов
Самое популярное