Ռուսաստանի ինչի՞ն է պետք ոչ վստահելի դաշնակից Անդրկովկասում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆkadara.ru-ն գրում է, որ վերջին օրերի գլխավոր իրադարձություններից մեկը Շուշիում հայտնաբերված ռուսական «Իսկանդեր Մ» հրթիռների լայն քննարկումն է: Այդ առթիվ կան բազմաթիվ ենթադրություններ և կռահումներ, բայց փաստերը մնում են փաստեր: Ռուսաստանը ի դեմս Պաշտպանության նախարարության, պնդում է, որ Հայաստանի կողմից Իսկանդերներ չեն օգտագործվել: Փաշինյանն ասում է, որ դրանք օգտագործվել են և, ավելին, պայթել են ընդամենը 10 տոկոսով: Միևնույն ժամանակ, ադրբեջանական կողմը գտել է «Իսկանդեր» նշագրումներով երկու հրթիռների բեկորներ: Այս ամենը տալիս է երկու պատկեր. կա՛մ Ռուսաստանը «Իսկանդեր-Մ» է հանձնել Հայաստանին, կա՛մ ստում է, կամ էլ Ռուսաստանը չի տվել, բայց «Իսկանդեր»-ը ինչ-որ կերպ մտել է հակամարտության գոտի:
Pravda.ru-ի մեր գործընկեր Ալեքսանդր Արտամոնովը պնդում է, որ «Իսկանդեր Մ»-ի մատակարարումը Հայաստանի զինված ուժերին ( արտահանման տարբերակը պարամետրերով թույլ «Իսկանդեր Է»-ն է) կազմակերպվել է կոռուպցիոն ընդհատակյա սխեմայով: Հաշվի առնելով այն փաստը, որ անփույթ մատակարարներն ու ստացողները չգիտեին, թե ինչպես օգտագործել «Իսկանդեր»-ը, նրանք չէին կարողացել ակտիվացնել նրա մարտագլխիկը, և այն պայթել է 10%-ով:
Մյուս կողմից, կա ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովի վարկածը: Նա ամենայն լրջությամբ պնդում է, որ Թուրքիան Ռուսաստանին վարկաբեկելու համար Իդլիբից վերցրել է «Իսկանդեր»-ի բեկորներ և ուղարկել Շուշի: Իմանալով այն, թե պարոն Լեոնկովը 44-օրյա պատերազմում ինչ միակողմանի հայանպաստ դիրքորոշում է ունեցել, ճիշտ չէ վստահել նրա եզրակացություններին: Օրինակ՝ «Էրդողանը չար է», բայց արդյո՞ք Ալիևը իսկապես ցանկանում է վիճաբանել Պուտինի հետ, երբ նրանք իդեալական հարաբերություններ ունեն սորոսական Փաշինյանի հետ Պուտինի հարաբերությունների ֆոնին: Պետք է նաև նկատի ունենալ, որ Ալիևը պաշտոնապես չի հայտարարել Ռուսաստանի դեմ որևէ պահանջ ներկայացնելու մասին: Եզրակացությունն այն է, որ ամենայն հավանականությամբ, Հայաստանը «Իսկանդեր»-ները ապօրինի է ձեռք բերել: Երևանը շահագրգռված էր օգտագործել «Իսկանդեր»-ը Բաքվի հարաբերությունները Մոսկվայի հետ փչացնելու համար: Իսկանդերի պատմությունը ցույց է տալիս, որ վտանգավոր է այդպիսի զենքերը Հայաստանին տալը: Նա անվստահելի գործընկեր է: Անվստահելիության վերջին օրինակը կեղծ հաղորդագրություններն են առ այն, թե իբր գեներալ Մուրադովը Երևան է ժամանել գերիների հետ: Մուրադովը Երևանին է մեղադրել այդ սադրանքի մեջ:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը