Սորոսի հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանը հեռանում է պաշտոնից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» (Սորոսի հիմնադրամի) գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը: Տեղեկությունը տարածել է հիմնադրամի պաշտոնական կայքը։
Նշվում է նաև, որ հիմնադրմաի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին:
Ի դեպ, Լարիսա Մինասյանի աշխատանքից ազատման պատճառների մասին ոչինչ չի նշվում։
Նշենք, որ «Սորոսի» գրասենյակի գործունեության առնչությամբ Հայաստանում ոչ միանշանակ կարծիքներ կան։