ՌԴ ԱԴԾ-ն Ղրիմում ահաբեկչություն նախապատրաստող իսլամիստների է ձերբակալել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրիմում անվտանգության աշխատակիցները ձերբակալել են 2 իսլամիստի, որոնք պատրաստվում էին պայթյուն կազմակերպել Սիմֆերոպոլի ուսումնական հաստատություններից մեկում: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Ըստ Անվտանգության դաշնային ծառայության, ահաբեկչությունը նախապատրաստում էին 1992 եւ 1999 թվականներին ծնված ռուսաստանցիներ: Նշվում է, որ նրանք արգելված «Հայաթ Թահրիր աշ-Շամ» կազմակերպության կողմնակիցներ են:
Օպերատիվ տվյալների համաձայն՝ հարձակվողները ցանկանում էին ինքնաշեն ռումբեր օգտագործել հարձակման համար: Դրանից հետո արմատականները պատրաստվում էին Ուկրաինայի և Թուրքիայի տարածքով մեկնել Սիրիա:
Ձերբակալվածների տնից առգրավվել են պայթուցիկ նյութեր և ռումբերի այլ բաղադրիչներ`զինամթերքով: Ուժայիններին հասանելի է դարձել նաև նամակագրությունն ու ձայնային հաղորդագրությունները, որոնցում գրոհայինները քննարկում են ծրագրերը ահաբեկչական էմիսարների հետ:
Հետաքննության շահերից ելնելով` ձերբակալվածների ինքնությունը չի բացահայտվել: Մինչ այժմ քրեական գործ է հարուցվել միայն ռումբերի պատրաստության, քարոզչության և ահաբեկչությանն օժանդակելու մասին հոդվածներով: