Մահացել է Եղիսաբեթ II-ի ամուսինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄահացել է արքայազն Ֆիլիպը՝ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսինը։ Տեղեկությունը պաշտոնապես հայտնել է Բուքինգհեմյան պալատի մամուլի ծառայությունը։։
«Թագուհին խոր վշտով հայտնում է սիրելի ամուսնու՝ Նորին արքայական մեծություն արքայազն Ֆիլիպի՝ Էդինբուրգի դքսի մահվան մասին»,– ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դուքսը մահացել է ապրիլի 9-ի առավոտյան Վինձորի դղյակում։