Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի. Коммерсантъ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին և ՀՀ-ում գալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի դերին:

Հոդվածում մասնավորապես նշվում է, որ Հայաստանում առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններում ռուսական գործոնը, եթե ոչ որոշիչ, ապա շատ կարևոր կլինի: Մոսկվա էին այցելել հիմնական քաղաքական մրցակիցները, անհաշտ թշնամիները՝ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Նիկոլ Փաշինյանը: Եվ երկուսն էլ շփվել են Վլադիմիր Պուտինի հետ: Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը Կրեմլի համար կարևոր է առաջին հերթին Ղարաբաղի պատճառով. ոչինչ չպետք է խանգարի այն խաղաղությանը, որը Ռուսաստանը հաստատել է այնտեղ, և տարածաշրջանի տնտեսական վերականգնման ծրագրերին:

Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ընդունել է ապրիլի 7-ին:

 «Իհարկե, մենք խոսելու բան ունենք երկկողմ հարաբերությունների կառուցման տեսանկյունից, և, իհարկե, ամենահրատապ և սուր խնդիրները Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն են», - ասել է ՌԴ նախագահը: Նա պարզաբանել է. «Հետկոնֆլիկտային վերականգնման ամենակարևոր բաղադրիչը տարածաշրջանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային ուղիների վերականգնման հնարավորությունն է, որպեսզի Հայաստանը երկրի զարգացման նոր հնարավորություններ ստանա»:

Նիկոլ Փաշինյանը փորձել է էլ ավելի նշանակալի դարձնել հանդիպումը. «Մենք կունենանք բավականին հարուստ օրակարգ, ներառյալ ռազմավարական խնդիրները: Հուսով եմ`Ձեզ հետ կքննարկեմ Ձեր տեսակետները անվտանգության համակարգերի ճարտարապետության վերաբերյալ Լեռնային Ղարաբաղում, դրա շուրջ, և Հայաստանում և, ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանում»:

Հանդիպման բաց հատվածի ընթացքում Փաշինյանը բարձրացրել է նաև ռազմագերիների հարցը, ինչը չափազանց ցավոտ հարց է Հայաստանի համար:

Ռազմական գործողությունների ավարտից հետո հայկական կողմը բոլոր ադրբեջանցիներին հանձնել է Բաքվին, իսկ Ադրբեջանում, ըստ տարբեր գնահատականների, դեռ 140-ից  200 հայ գերի կա: Պաշտոնապես Բաքուն խոստովանում է, որ ընդամենը 60 հայ զինծառայող կա իր մոտ:

Բայց քանի որ նրանց գերեվարել են Հադրությում` ռազմական գործողությունների ավարտից հետո, Ադրբեջանը նրանց դիվերսանտներ է համարում, և այս հարցում որևէ տեղաշարժ չկա:

Անհասկանալի է, թե ինչպես Բաքուն կարող է այդքան համառ դիմակայել, եթե և՛ Ռուսաստանը, և՛ Արևմուտքը նրա վրա ճնշում են գործադրում գերիների հարցում»,-«Կոմերսանտ»-ի հետ զրույցում բողոքել է ՀՀ կառավարության բարձրաստիճան զրուցակիցը:

Խնդիրը, նշել է նա, պարբերաբար քննարկվում է Ռուսաստանի հետ՝ տարբեր մակարդակներով: Մոսկվայում, ըստ նրա, պատասխանում են, որ այս հարցում դժվարություններ կան: Թե ինչ դժվարություններ են դրանք, զրուցակիցը չի հստակեցրել:

Այդ ընթացքում, որպես մխիթարական մրցանակ, Նիկոլ Փաշինյանը ստացավ Ռուսաստանի համաձայնությունը՝ Հայաստանին «Սպուտնիկ V» պատվաստանյութ մատակարարելու վերաբերյալ:

Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ լավ լուր տուն կտանի: Սա նշանակալի է, քանի որ նրա այցը Մոսկվա նախընտրական է: Հայաստանում քաղաքական ճգնաժամը, որը սկսվել էր անցած աշնանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Երևանի պարտությունից հետո, վերջերս ավարտվել է նրանով, որ ապրիլի վերջին Փաշինյանը խոստացել է հրաժարական տալ: Սա  պահանջում էր «Հայրենիքը փրկության շարժման»  մեջ միավորված հայկական ընդդիմությունը: Պաշտոնանկությունը պայմաններ կստեղծի խորհրդարանի լուծարման և արտահերթ ընտրությունների համար: Ակնկալվում է, որ քվեարկությունը տեղի կունենա հունիսին:

Չնայած ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին նշանակել է որպես Ադրբեջանի հետ պատերազմում կրած պարտության գլխավոր մեղավոր, այնուամենայնիվ, ռեյտինգային հարցումներում նա առաջատար է:

Առաջիկա ընտրությունների համատեքստում Փաշինյանի համար կարևոր է լավ հարաբերություններ ցուցադրել Մոսկվայի հետ: Հատկապես, երբ հաշվի ես առնում, որ Ռուսաստանի հովանավորությունը վայելող քաղաքական գործչի կերպարը և Վլադիմիր Պուտինի վստահությունը վաղուց արմատավորված են նրա հիմնական մրցակցի, իսկ իրականում նրա թշնամու`Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ:

Անցյալ շաբաթ Քոչարյանը նույնպես այցելել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նախկին նախագահն իր տրամադրության տակ ուներ տեղեկատվական կարևոր ռեսուրս՝ Ռուսաստանի Առաջին ալիքը: Ռոբերտ Քոչարյանը, որը հայտարարել է առաջիկա ընտրություններին իր մասնակցության մասին,  մեծ հարցազրույց է տվել Վլադիմիր Պոզներին: Բացատրելով իր վերադարձը քաղաքականություն, նա հայտարարել է. «Ես չեմ տեսնում մեկին, ով կարողանա շտկել բարդ իրավիճակը»: Նույն զրույցի ընթացքում նա կարևոր ազդանշան է հղել ինչպես Կրեմլին, այնպես էլ Բաքվին: Պատասխանելով Պոզների այն հարցին, թե արդյոք նա ռևանշի կգնա Ղարաբաղում, եթե իշխանության գա, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է. «Հայկական բանակն այժմ այնպիսի իրավիճակում է, որ ցանկացած խելամիտ մարդ չի մտածի ռևանշի մասին»: «Եթե մենք ուզում ենք վերջ տալ հակամարտությանը, ապա պետք է գտնենք արդար լուծում», - ավելացրել է քաղաքական գործիչը:

Դա միանգամայն կարելի  է մեկնաբանել հետևյալ կերպ. Քոչարյանի` ընտրություններում հաղթանակի դեպքում կարիք չկա անհանգստանալու Ղարաբաղի վերաբերյալ անցյալ տարի ձեռք բերված եռակողմ հայտարարությունների ճակատագրի առնչությամբ: Միևնույն ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահը հնարավորություն է ունեցել քննարկելու իր երկրում և դրա շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն հեռուստատեսությամբ, այլ նաև Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին տեղեկացրել  է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Խորհրդանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի Մոսկվա այցից անմիջապես առաջ Հայաստանում կարճվեց «սահմանադրական կարգը տապալելու» հոդվածով քրեական գործը, որով նախկին նախագահը մեղադրվում էր Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց անմիջապես հետո:

«Կոմերսանտ»-ի տեղեկություններով՝ Կրեմլը մեկ անգամ չէ, որ Փաշինյանին հասկացնել է տվել, որ չարժե հետապնդել նախկին նախագահին: Բայց մինչ անցյալ շաբաթ այդ խնդրանքներն անտեսվում էին:

Վլադիմիր Պուտինի շփումները Հայաստանում ներքաղաքական պայքարի առանցքային մասնակիցների, և ոչ միայն նրանց հետ, խոսում են Ռուսաստանի ՝ այնտեղ տիրող իրավիճակի նկատմամբ ավելացած ուշադրության մասին: Կրեմլի համար կարևոր է ոչ միայն պահպանել խաղաղությունը և ռուս խաղաղապահներին Ղարաբաղում, այլև սկսել տարածաշրջանի տնտեսական վերակենդանացման գործընթացը: Խոսքը տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման և տնտեսական կապերի մասին է, այդ թվում`Ադրբեջանի և Հայաստանի միջև: Այդ խնդրով զբաղվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետերը, բայց գործընթացը արագ չի ընթանում Բաքվի և Երևանի միջև առկա տարաձայնությունների պատճառով, թե որ ճանապարհները պետք է բացվեն և կառուցվեն: Ռուսական կողմից խնդրով զբաղվում է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, որը, ինչպես Պուտինը հիշեցրել է Նիկոլ Փաշինյանին, պարբերաբար այցելում է Երևան.«Բոլորովին վերջերս դուք ընդունել եք նրան, նա նաև զեկուցել է, թե ինչպես է ուրվագծվում փոխհարաբերությունների հետագիծը ամբողջ տարածաշրջանում` նկատի ունենալով հետպատերազմյան իրավիճակը»: Քանի որ Օվերչուկը ճանապարհորդում է ոչ միայն Հայաստան, այլ նաև Ադրբեջան, փաստացիորեն, նա զբաղվում է միջնորդական դիվանագիտությամբ՝ փորձելով մերձեցնել երկու պատերազմած, բայց չհաշտված կողմերի դիրքորոշումները:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը նշում է, որ եթե Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի խնդիրն էր ցույց տալ, որ նա փորձում է Ռուսաստանի աջակցությամբ վերադարձնել գերությունից հայ քաղաքացիներին և ապահովել իր երկրի անվտանգությունը, ապա Կրեմլը ունի իր առաջնահերթությունները: «Մոսկվան ցանկանում է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման գործընթացը, որը սկսվել է պատերազմից հետո նրա միջնորդությամբ: Ռուսաստանը այս գործընթացի հովանավորն է և չի կարող թողնել այն հենց այնպես: Մոսկվան կարծում է, որ տնտեսական համագործակցությունը կարող է մեղմացնել կողմերի միջև եղած հակասությունները և այդ ժամանակ հնարավոր կլինի սկսել ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը», - ասել է «Կոմերսանտ»-ին պարոն Իսկանդարյանը:

Նման իրավիճակում Կրեմլի համար կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում ցանկացածի հաղթանակի դեպքում, և բացարձակ առաջնորդի բացակայության դեպքում կոալիցիոն կառավարությունը չխախտի անցած տարվա վերջին տարածաշրջանում ի հայտ եկած փխրուն անվտանգության ճարտարապետությունը:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное