SOCAR-ը մինչև ապրիլի 15-ը համաձայն «Գազպրոմ»-ի հետ պայմանագրի Հայաստան կառաքի 150 միլիոն խորանարդ մետր գազ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆfinam.ru-ն գրում է, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), «Գազպրոմ էքսպորտ» -ի հետ կնքած կարճաժամկետ պայմանագրի համաձայն Հայաստան կմատակարարի մինչև 150 միլիոն խորանարդ մետր ռուսական գազ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Ահմեդովը: Մարտի 17-ին «Գազպրոմ էքսպորտ»-ը տեղեկացրել էր, որ կարճաժամկետ պայմանագիր է կնքել SOCAR-ի հետ ռուսական գազի տարանցման համար, որը թույլ կտա շարունակել Հայաստանի սպառողներին մատակարարել գազ
«Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» գազատարի պլանային վերանորոգման ընթացքում: Նշվել է, որ վերանորոգումը կարող է տևել շուրջ երեք շաբաթ: Դրա ավարտից հետո գազ կմատակարարվի նախկին ճանապարհով՝ Ռուսաստանից Հայաստան վրացական տարանցմամբ:
«Համաձայնագիրը նախատեսում է ռուսական գազի Վրաստանով տարանցում մինչև 150 միլիոն խորանարդ մետր քանակով», - ասել է Ահմեդովը:
Ադրբեջանով և Վրաստանով Հայաստան ռուսական գազի մատակարարման ժամանակավոր երթուղին կգործի մինչև 2021 թվականի ապրիլի 15-ը:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը