Ադրբեջանը կորոնավիրուսով վարակման դեպքերի մեկօրյա ցուցանիշով նոր հակառեկորդ է սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ևս 2595 դեպք, ապաքինվել է 1073 և մահացել 37 մարդ, հայտնում է minval.az-ը՝ հղում տալով նախարարական գրասենյակին կից գործող օպերատիվ շտաբի հաղորդագրությանը։
Մինչև հիմա Ադրբեջանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 276 464 դեպք, որից 3780-ը` մահվան ելքով։
Ներկայում բուժվողների թիվը 28 144 է։ Անցած օրվա ընթացքում կատարված թեստերի թիվը 14 593 է, իսկ հիվանդության տարածումից ի վեր` 2 963 012։