Գիտնականները հայտնել են նոր իսրայելական կորոնավիրուսային շտամի մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrbc.ru-ն գրում է, որ Իսրայելի Առողջապահության նախարարության փորձագետները և բժիշկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր տեսակ, որն առաջացել է երկրում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են medRxiv կայքում:
Նոր P681H անունն ստացած մուտացիայի նմուշների 70%-ը ստացվել է Իսրայելից, մնացածը Պաղեստինից և Մեծ Բրիտանիայից: Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերից մինչև 2021 թվականի հունվար հայտնաբերվել է նման շտամով հիվանդ 181 մարդ: Կորոնավիրուսի P681H շտամի նմուշներ հայտնաբերվել են Իսրայելի ինը մարզերի կեղտաջրերում: Նմուշները վերցվել են 2020 թվականի օգոստոսից մինչև 2021 թվականի հունվար ամիսները, իսկ մուտացված վիրուսի հետքեր առաջին անգամ հայտնաբերվել է հոկտեմբերին:
Ըստ մասնագետների` նոր շտամը պատվաստանյութերի նկատմամբ ավելի կայուն չէ, քան բնօրինակը և չի ակնկալվում, որ ավելի ծանր հիվանդություն է առաջացնում: Դեռևս չեն հայտնաբերել նաև նոր մուտացիայի ազդեցությունը վարակելիության և հոսպիտալացման աճի վրա, բայց շարունակում են վերահսկել դրա տարածումը: Մեկնաբանելով նոր շտամի տեսքը` վիրուսաբան Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսեյ Ագրանովսկին հիշեցրել է, որ վիրուսների մուտացիաները շատ հաճախ են լինում:
«Այդ շտամը, ինչպես անունն է հուշում, կրում է հասկային սպիտակուցի կետային մուտացիա: Դա չէր կարող ազդել պատվաստանյութի հակամարմիններով վիրուսի չեզոքացման վրա հասկային սպիտակուցի չափազանց փոքր փոփոխության պատճառով: Նոր շտամն ավելի վարակիչ լինելու մասին տվյալներ չկան, բայց դա բացառելն անհնար է, անհրաժեշտ է ստուգել», - մեկնաբանել է նա:
Ըստ Հիմնարար և տրանսլացիոն բժշկության դաշնային հետազոտական կենտրոնի առաջատար հետազոտող, վիրուսաբանության պրոֆեսոր Ալեքսանդր Չեպուրնովի՝ իսրայելականի նման մուտացիաները, որպես կանոն, չեն հանգեցնում վիրուսի նոր տարատեսակի առաջացման, որը փոխում է օրգանիզմի իմունային պատասխանը: Նա նաև հիշեցրել է պատվաստումների կարևորությունը, քանի որ թուլացած իմունային համակարգ ունեցող օրգանիզմը «վիրուսների համար փորձադաշտ» է: Չեպուրնովը բացատրել է, որ նման մարդկանց մոտ, հակամարմինների ազդեցության տակ, որոնք բավարար չեն վարակը ճնշելու համար, հարուցիչը կարող է շարունակել մուտացիայի ենթարկվել, և դա սպառնում է պատվաստանյութի նկատմամբ կայուն վիրուսի շտամի հայտնվելուն:
«Այդ ամենը պետք է հաղթահարել պատվաստումների միջոցով: Եվ այնուամենայնիվ, պատրաստ լինել նրան, որ նոր պատվաստանյութեր պետք է մշակվեն», - եզրափակել է նա:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը