«Իրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի Է գնահատել որպես բավականին վտանգավոր». ԴԺՀ ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրադրությունը Դոնբասի շփման գծում կարելի Է գնահատել որպես բավականին վտանգավոր. Ուկրաինայի ուժայինները տեխնիկա են բերում, ականազերծում են անցկացնում դիրքերից առաջ, հայտարարել Է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության՝ հակամարտության կարգավորման գծով շփման խմբում լիազոր ներկայացուցիչ, ԴԺՀ-ի ԱԳՆ-ի ղեկավար Նատալյա Նիկոնորովան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը։
Ավելի վաղ ԴԺՀ-ում հայտարարել են ուկրաինացի ուժայինների կողմից գնդակոծությունների թվի ավելացման մասին: Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը չի բացառել Դոնբասում Կիևի լայնամասշտաբ գրոհի հնարարավորությունները, նշելով, որ «Ուկրաինայում դրա համար ամեն բան պատրաստ Է»:
«Այժմ մենք օպերատիվ իրադրությունը գնահատում ենք որպես բավականին վտանգավոր, քանի որ ուկրաինական կողմից շփման գծի մոտ տեխնիկա բերելու հաստատված փաստեր կան: Դրանից բացի, հենց այնպես չԷ նաև ականազերծման անցկացումն Ուկրաինայի դիրքերից առաջ. ամենայն հավանականությամբ՝ հարձակվելու համար»,- «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել Է Նիկոնորովան: