Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ զորավարժություններ կանցկացնեն ապրիլի 6-ից 8-ը:
Այս մասին հայտնում է RT-ն։
«Ադրբեջանի Հանրապետության նախագահ, զինված ուժերի հրամանատար Իլհամ Ալիևի կողմից հաստատված ծրագրին համապատասխան` ապրիլին կսկսվեն ազդանշանային զորքերի համատեղ մարտավարական և հատուկ զորավարժությունները` ադրբեջանական և թուրք զինծառայողների մասնակցությամբ», – ասված է գերատեսչության հայտարարության մեջ: