Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր իշխանությունները վարում են հայակործան քաղաքականություն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարությունը հրապարակել էր մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ամենամյա զեկույցը, որտեղ գնահատականներ էր հնչեցրել արցախյան 44-օրյա պատերազմի վերաբերյալ` նշելով այդ պատերազմում Թուրքիայի մասնակցությունը, նաև մարդու իրավունքների կոպտագույն խախտումները: Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ։

—Պարոն Մելքոնյան, ի՞նչ դեր կարող է ունենալ այդ զեկույցը Արցախի հարցում` հաշվի առնելով, որ ԱՄՆ-ն Արցախի խնդիրը լուծված չի համարում։

— Նմանատիպ զեկույցները և հայտարարությունները մեծ քաղաքականության գործիքակազմի մաս են կազմում և ցավոք սրտի ոչ միշտ է նրանց հիմնական թիրախը հումանիստական տենդենցները կամ հումանիստական հարցերը։ Այսինքն շատ հաճախ գերտերությունները կամ նմանատիպ կազմակերպությունները այդ հայտարարությունները անում են առաջնորդվելով իրենց շահերով։ Ինչ խոսք, այդ ամենը ունի կարևորություն, բայց մենք տեսնում ենք, որ այդ արձագանքը խիստ ուշացած է, որովհետև այն-ինչ տեղի է ունենում 44-օրյա պատերազմի ընթացքում` անզեն մարդկանց գլխատումներ էին, վանդալիզմի դրսևորումներ էին և այլն: Այդ գործողությունները մեծ մասամբ անարձագանք էին մնում և գերտերությունները, ոչ միայն ԱՄՆ-ն, այլ նաև այլ երկրներ ըստ էության իրենց այդ ժամանակվա պահվածքով, լռությամբ կամ ոչ շատ խիստ արձագանքով անուղակիորեն թույլ էին տալիս, որ Ադրբեջանը և Թուրքիան շարունակեն իրենց ցեղասպան մոտեցումները։ Ես կարծում եմ, որ այս հայտարարությունը կարևոր է և միգուցե նաև հնարավորություն կտա Հայաստանին ինչ-որ քայլեր անելու, օգտվելու այդ հայտարարությունից, բայց միևնույն ժամանակ մնում եմ այն համոզմանը, որ սա մեծ քաղաքականության մեջ կիրառվող ոճ է, որի առաջնային նպատակը ամենևին էլ հայ ժողովուրդը կամ Հայաստանը չեն, դա ունի ավելի շատ ամերիկյան քաղաքականությանը նպաստելու հիմնական նպատակ։

— Վերջի շրջանում պաշտոնական մակարդակով հաճախ կոչեր են լինում թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ։ Այդ մասին խոսել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ԱԺ նախագահի տեղակալ, Իմ քայլի պատգամավոր Լենա Նազարյանը։ Առհասարակ, ինչպե՞ս եք գնահատում պետական մակարդակով արվող այս տեսակ մեկնաբանությունները։

— Գնահատում եմ խիստ բացասական մի քանի առումներով, առաջինը՝ այդ հայտարարությունները չունեն որևէ օբեկտիվ և գիտական հիմք, դրանք դասական, շարքային, անգրագետ հայտարարություններ են, որոնք չեն հենվում ոչ պատմական, ոչ քաղաքական և ոչ էլ այլ օբեկտիվության վրա։ Երկրորդ՝ խիստ բացասական եմ համարում, որովհետև նման հայտարարությունները իրենց մեջ ակնհայտ տենդենց են պարունակում՝ ամեն կերպ հասնել ինչ-որ խաղաղության, որին մյուս կողմը` ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը որևէ կերպ չի ձգտում և որևէ քայլ, որևէ ակնարկ նրանց գործունեության մեջ չկա, որ պատրաստ է թուլացնել Հայաստանի հանդեպ թշնամանքը, ատելությունը և այլն։ Այսինքն, ըստ այդմ դրանք դառնում են արժանապատվությունից հետու հայտարարություններ, որովհետև հայկական տարբեր պաշտոնյաներ ջերմեռանդ խոսում են թշնամանքի վերացնելու մասին` չտեսնելով, որ իրենց թուրք կամ ադրբեջանցի գործընկերները այդ տրամաբանության մեջ չեն և ամենևին ադեկվատ չեն արձագանքում նրանց հայտարարություններին։ Մյուսը` բացսական եմ գնահատում այն առումով, որ այս հայտարարությունները հարվածում են, ոչ միայն Հայաստանի պետությանն, այլ նաև հայ ազգի արժանապատվությանը, որովհետև այս հայտարարություններով նախ սխալ շեշտադրումներ է արվում, օրինակ ԱԺ փոխնախագահն ասում է, որ եթե մենք կառուցողական լինենք, ապա թշնամանքը միգուցե թուլանա, այսինքն ուզում է նշել, որ Հայաստանը ապակառուցողական է։ Եվ այդ հայտարարությունները լիովին հերքում են կամ լիովին անտեսում են մեր պատմական հիշողության կարևոր դրվագները` կապված ցեղասպանության հետ։ Այս հայտարարությունները էական հարված են հասցնում մեր ժողովրդի իմունիտետին, դիմադրողականությանը, որովհետև փաստորեն այդ պաշտոնյաները քարոզում են, որ դեռևս այսքան անհետ կորածների, այսքան զոհերի և չլուծված տարատեսակ հարցերի պարագայում նրանք քարոզում են րոպե առաջ սկսել բարեկամություն այն երկրների հետ, որոնք դարեր շարունակ ատել են և ատելության քաղաքականություն են վարել Հայաստանի հանդեպ։ Այնպես որ, այդ հայտարարությունները անկեղծ ասած վտանգավոր են մեր պետության համար, հետևաբար այդ պաշտոնյաները իրենց քայլերով Ազգային անվտանգության սպառնալիքներ են։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное