Միշուստինը հավանության է արժանացրել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև տիեզերքում համագործակցության համաձայնագրի երկարաձգմանը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի եւ ԱՄՆ-ի միջև տիեզերքում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ժամկետը երկարաձգվել է, այն ուժի մեջ կլինի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:
Այս մասին այսօր հայտնել է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը, գրում է interfax.ru-ն:
Այն երկարաձգելու մասին առաջարկը հաստատել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
«Որոշումը նախապես մշակվել է ամերիկյան կողմի հետ, իսկ երկարաձգման կարգը ավարտին կհասցվի դիվանագիտական նոտաների փոխանակումից հետո»,- պարզաբանել են գերատեսչությունից:
Նշենք՝ 1992 թվականին ստորագրված համաձայնագիրն արդեն երկարացվել է չորս անգամ:
Այս փաստաթուղթը հիմնական իրավական գործիքներից մեկն է, որոնք ձևավորում են տիեզերական հետազոտությունների ոլորտում ռուս-ամերիկյան համագործակցության պայմանները:
Ինչպես նշվել է Նախարարների կաբինետում, համաձայնագրի գործողության երկարացումը բխում է երկու կողմերի շահերից և կնպաստի համատեղ տիեզերական նախագծերի արդյունավետ իրականացմանը: