Վարակաբանը խորհուրդ է տվել պատվաստվել ցանկացած ռուսական պատվաստանյութով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Rt.ru-ն գրում է, որ Ռուսաստանի առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների գծով գլխավոր արտահաստիքային մասնագետ, պրոֆեսոր Վլադիմիր Չուլանովը ասել է, որ գլխավորն այն է, որ մարդիկ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ անկախ նրանից, թե դա որ ռուսական պատվաստանյութով է իրականացվում:
«Իմ տեսակետից գլխավորը պատվաստվելն է, իսկ պատվաստանյութի տեսակը նշանակություն չունի», - Չուլանովի խոսքն է մեջբերել «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Վեստի FM»-ին:
Նա նաև նշել է, որ այս պահին «Սպուտնիկ V» և «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութերը թույլատրվում են 18 տարեկանից բարձր բոլոր տարիքային խմբերին:
Ավելի վաղ, Գամալեյայի անվան բժշկական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտարարել էր, որ անգամ «Սպուտնիկ V» մեկ պատվաստում ստացածաների մոտ կորոնավիրուսային հիվանդացության դեպքեր քիչ են լինում, իսկ երկրորդ դոզայի ներմուծելուց հետո ընդհանրապես եզակի են:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը