Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աղքատության խնդիրը 2021 թվականի ընթացքում ավելի է սրվելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաշխարհային Բանկը հրապարակել է կորոնավիրուսից հետո Կենտրոնական Ասիայում տիրող 2020 թվականին տնտեսական իրավիճակի վերաբերյալ տվյալները։ Ըստ հրապարակված տվյալների ՀՀ-ում արձանագրվել է ՀՆԱ-ի 7․6 տոկոս անկում և աղքատությունը աճել է 7 տոկոսով։

Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Սուրեն Փարսյանի հետ։

Հարցին, թե կառավարության կողմից ինչ քայլեր պետք է արվեն, որ 2021 թվականին այս ցուցանիշները բարելավվեն Սուրեն Փարսյանը պատասխանել է․

«2020 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամը մեր տարածաշրջանի համար աննախադեպ բարձր էր։ Հայաստանը այդ ճգնաժամից ավելի շատ տուժեց, քան մյուս երկրները։ Եթե Հայաստանի ճգնաժամը կամ ՀՆԱ-ի անկումը 7․6 տոկոս է, ապա Վրաստանինը, Ադրբեջանինը, Իրանինը տատանվում էր 4-5 տոկոսի սահմաններում։ Համաշխարհային միջին անկումը 2020 թվականին եղել է 4․3 տոկոս, իսկ Հայաստանը 7․6 տոկոս, այսինքն մոտ երկու անգամ Հայաստանում տնտեսական անկման տեմպը ավելի բարձր է, քան համաշխարհային միջինը։ Եվ ամեն ինչ բարդել կորոնավիրուսի և դրա հետևանքով կամ դրա արդյունքում առաջացած տնտեսական ճգնաժամի վրա, կարծում եմ ճիշտ չէ։ Այստեղ խոսվում է մեր տնտեսության հիվանդ լինելու մասին, մեր տնտեսական կառուցվածքը անարդյունավետ է, մեր տնտեսությունը նստած է հանքարդյունաբերության ասեղի վրա` 2020 թվականի մեր արտահանման մոտ մեկ երրորդը կազմում է հանքահումքային արտադրանքը, մեր տնտեսությունը կորզող տնտեսություն է, այսինքն մենք ի հաշիվ հաջորդ սերունդների ապահովում ենք տնտեսական աճ կամ որոշակի տնտեսական կայունություն։ Այդ իրավիճակը շարունակվում է նաև 2021 թվականին և արդեն պաշտոնական վիճակագրության համաձայն հունվար-փետրվար ամիսներին մենք ունենք 6․3 տոկոս անկում։ Այդ անկումը գրանցվել է տնտեսության մեջ գրեթե բոլոր ոլորտներում, ավելի մտահոգիչ են, անշուշտ, արդյունաբերության, ծառայության ոլորտի, առևտրի ոլորտի անկումը, որտեղ շեծ թվով մարդիկ են ներգրավված։ Մեր պետական բյուջեի կանխատեսումներով 2021 թվականի ընթացքում Հայաստանը պետք է ունենա մոտ 3․2 տոկոս աճ։ Համաշխարհային բանկի կանխատեսումը 2021 թվականի համար կազմում է 3․4 տոկոս։ Ֆինանսների նախարարությունը կանխատեսում է 2 տոկոս, իսկ մեր կենտրոնական բանկինը` 1․4 տոկոս աճ։ Իսկ էկոնոմիկայի նախարարը հայտնում է երկնիշ թվով աճի մասին։ Այսինքն ակնհայտ է, որ ամբողջ մասնագիտական հանրությունը այն կարծիքին է, որ 2021 թվականը լինելու է հետճգնաժամային տարի` լավագույն դեպքում։ Լավագույն դեպքում, որովհետև հնարավոր է, որ ճգնաժամը ավելի խորանա և 2021 թվականին ևս ունենանք բացասական աճ, այսինքն տնտեսական անկում և եթե նույնիսկ կարողանանք 3-ից 4 տոկոսի սահմաններում տնտեսական աճ ապահովել, ապա դա կլինի լավագույն ձեռքբերումներից մեկը։ Իսկ այդ աճը դարձյալ ապահովելու է հանքարդյունաբերությունը։ Եթե մետաղների գները հանքարդյունաբերության շուկայում նվազեն, ապա մեզ մոտ նույնիսկ այդ 3-ից 4 տոկոս աճն էլ չի լինի։ 2021 թվականի համար մեր հիմնական մարտահրավերը լինելու են էներգակիրների գները։ Հիշեցնեմ, որ 2020 թվականի հուլիսի 19-ից բարձրացել է բնական գազի գինը բիզնեսի համար։ 2021 թվականի փետրվարի 1-ից 8 տոկոսով բարձրացել է էլեկտրաէներգիայի գինը բիզնեսի համար։ Այսօր ավարտվում է Հայաստան-Ռուսաստան բնական գազի մատակարարման համաձայնագրի վերջնաժամկետը, եթե հայկական և ռուսական կողմերի միջև ձեռք չբերվեն պայմանավորվածություն, հաջորդ ամիսների կամ տարիների համար գազի մատակարարման վերաբերյալ, ապա ռուսական կողմը կարող է ապրիլի 1-ից իր կողմից որոշված գնով գազ մատակարարել Հայաստանին, բնականաբար դա կարող է հանգեցնել նաև սակագների վերանայման, բարձրացման և այլն։ Եվ երրորդ խնդիրը, որին կցանկանայի անդրադառնալ 2021 թվականի ընթացքում կունենանք նաև արտարժույթի ներդրումների կրճատում, տրանսֆերների կրճատում, ինչը կհանգեցնի մեր դրամի շարունակվող արժեզրկմանը։ Ներկրվող ապրանքների գները դրամի արժեզրկման զուգահեռ կաճեն, որը իր բացսական հետևանքները կթողնի սոցիալապես խոցելի խմբերի համար և մեր բնակչությունը ավելի կաղքատանա։ Եթե Համաշխարհային բանկի գնահատականով 2020 թվականի ընթացքում աղքատությունը աճել է 7 տոկոսով` կարծում եմ, տրամաբանական է, նկատի ունենալով մեր տնտեսական անկման տեմպը, մեր եկամուտների անհավասարաչափ բաշխվածությունը և այլն։ Մի փաստ ևս նշեմ, որ 2021 թվականի հունվար-փոտրվար ամիսներին ապրանքների գները պաշտոնական վիճակագրության տվյալներով աճել են 4․9 տոկոս, իսկ մարդկանց եկամուտները կամ միջին անվանական աշխատավարձը աճել է ընդամենը 0․8 տոկոսով, այսինքն մարդկանց եկամուտները մնացել են նույնը, իսկ ապրանքների գները թանկացել են և այս պայմաններում անխուսափելի է բնակչության աղքատացումը և մեր աղքատության խնդիրը ավելի է սրվելու 2021 թվականի ընթացքում։ 2021 թվականը, լավագույն դեպքում, կարող է լինել հետճգնաժամային տարի, իսկ վատագույն սցենարով կլինի 2020 թվականի շարունակությունը, այսինքն կունենանք անկում»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное