Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ուսապարկերի Հայաստանը. կա՞ արդյոք կյանք ուսապարկից դուրս. Վահե Հովհաննիսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօրվա Հայաստանի ուսապարկային կառավարման մոդելը ճիշտ ձեւակերպում է, բայց այն խորը եւ ճյուղավորված համակարգ է եւ որեւէ կերպ չի սահմանափակվում իշխող խմբակցությամբ։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Ն. Փաշինյան. Թիվ 1 ուսապարկ

Երկրի թիվ 1 ուսապարկը Ն. Փաշինյանն է։ Այս իրողությունն արձանագրելով է միայն հնարավոր  հասկանալ ուսապարկային պետության իրական շերտերը։ Փաշինյանը, ֆորմալ պահպանելով վարչապետի պաշտոնը, չի տիրապետում երկիրը կառավարելու գործիքներին, չի կարողանում որոշումներ կայացնել, իրադարձությունների ընթացքը հաշվարկել եւ ազդել դրանց վրա։ Ինքը շատ լավ դա հասկանում է։

Փաշինյանն ուսապարկ է թե´ դրսի համար, թե´ ներսի։ Արտաքին աշխարհի համար նա գործընկեր չէ, եւ Ալիեւն ու Էրդողանը դա պարբերաբար շեշտում են։ Ռուսաստանի համար նա Մուրադովի օգնականին համարժեք ինչ-որ կարգավիճակ ունի, Արեւմուտքի համար՝ ասենք մի քիչ ավելին է քան, օրինակ, Դանիել Իոանիսյանը,քանի որ hակառուսական պրոցեսների համար ունի որոշակի դերակատարում։

Պակաս վտանգավոր չէ Փաշինյանի՝«ներքին ուսապարկի» կարգավիճակը։ Իշխանության մեջ ակնհայտորեն ձեւավորվել է մի խումբ, որը  Փաշինյանին վերապահում է շրջիկ կլոունի դերակատարում՝ մարզային այցեր, միտինգներ եւ այլն։ Եվ հենց այդ խումբն է տնօրինում երկրի ֆինանսական ռեսուրսները, փորձում քաղաքական պրոցեսներ կառավարել, ղեկավարել ուժային համակարգը, իրավապահ համակարգը, բանակցել այլոց հետ եւ այլն։ Այդ խումբը կազմված է 90-ականների իշխանության ներկայացուցիչներից ՝ պաշտոնյաներ, դատախազներ, օլիգարխներ եւ այլն։ Սա «վերթիմային» մի խումբ է, որի համար Փաշինյանը եւ ԱԺ 85-ը միայն գործիք են՝ վերահսկողություն ապահովելու, փող աշխատելու, կառավարելու համար։

Ուսապարկ ԱԺ

Ի սկզբանե «ուսապարկ» որակել էինԻմ քայլին։ Նրանց գուցե իրոք թվում է , թե իրենք են հենասյունը եւ իրենք կարեւոր են։ ԻրականումԻմ քայլին վերապահված է «թիմային կլոունի» կարգավիճակ, որտեղ, սակայն, ամեն ինչ չէ նույն հարթության վրա։

Կան «վերազգային»  ուսապարկեր, ովքեր հրահանգներ ստանում են ոչ թե հայաստանյան հիմնարկներից, այլ՝ միջազգային։

Կան «անորոշ IQ-ով»  ուսապարկեր, ովքեր իսկապես ներշնչվել են, թե իրենք Նոր Հայաստանի կերտողներն են եւ գաղափարական մարտիկները։

Կան «ձեւավորվածնոր կլանների» ուսապարկեր, ովքեր ուղղակի կատարում են վերը նկարագրված՝ իշխանության ռեալ լծակներին տիրապետող խմբի հրահանգները։

Կան «անդեմ ուսապարկեր», որոնց անունները եւ դեմքերը հանրությանը հայտնի չեն, եւ նրանք իներցիայով գոյատեւում են՝ մտավախություն ունենալով, որ ուսապարկից այն կողմ կյանք գոյություն չունի։

Ուսապարկ անվանված իշխող խմբակցությունում մի հայտնի օրենք է գործում. «Իմ ուսապարկի ուսապարկը իմ ուսապարկը չէ»։ Սա ձեւավորում է ճյուղավորված հարաբերություններ, որը դժվարացնում է  քաղաքական երկխոսությունը այդ ուժի հետ։

Ուսապարկ ինստիտուտներ

Պետական ինտիտուտների ճնծող մեծամասնությունը չի աշխատում, տեղի է ունեցել տոտալ ուսապարկացում։ Բայց տարբեր ինստիտուտների ուսապարկացումը տարբեր աստիճանի է։

Անհնար է պատկերացնել, որ «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը եւ արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձեւակերպման տակ ստորագրած գեներալները, բանակի ղեկավարությունը օրեր հետո հոտնկայս դիմավորում է նույն մարդուն, որի մասին տվել է այդ ձեւակերպումը։

Փաստորեն՝ արտաքին աշխարհի, թշնամու, բարեկամի կողմից ուսապարկ ընկալվող վարչապետը, որընաեւ իր իշխանությանմի խմբի կողմից է ուսապարկ դարձել եւ օգտագործվում է որպես ժամանակավոր գործիք, կարողանում է հայկական բանակի հրամկազմին սարքել ուսապարկ։ Պարզ է, չէ՞, որ նման պետությունը պետք ենթարկվեր եւ ենթարկվի խոշոր վթարների։

Ուսապարկ- քննչականներ, ուսապարկ -մարզպետարաններ, ուսապարկ-Հ1 եւ այլն

Ապշեցուցիչ է բայցուսապարկ է դառնում է նաեւ«Հայաստան» Համահայկականհիմնադրամը, որից,պարզվում է,ուղղակի,առանցորեւէընթացակարգերիկարելի է վերցնել 52 մլրդ ու հետո ասել՝ հաշվետվություն չեմ տալիս. չեմ ուզում՝ չեմ տալիս։ Իսկ գիտե՞ք ինչու է դա հնարավոր. որովհետեւ հոգաբարձուների խորհրդում, ըստ  կանոնադրության, մեծ թիվ են կազմում գործող պաշտոնյաները։ Ուսապարկ-պաշտոնյաների մի զգալի խումբ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ է։ Եվ եթե Փաշինյանը տեսախցիկի առաջ բառիս բուն իմաստով ծամելով ուտեր այդ գումարը, միեւնույն է, Ա. Միրզոյանը, ԿԲ նախագահը, ֆիննախը եւ այլոք ասելու էին՝ դա նորմալ է։

Կան եզակի դիմադրող համակարգեր, օրինակ՝ դատարանները։ Եվ Հայաստանի ինքնափլուզման ամենակոշտ խոչընդոտներից մեկն այսօր հենց դատարաններն են։ Եթե մի հրաշքով կարողացանք փրկել Հայաստանը, ապա դատարաններն է´լ ավելի անկախ ու է´լ ավելի ամուր դարձնելու խնդիրը պետք է դարձնել առաջնահերթ՝ ապագա բոլոր հնարավոր ավանտյուրիստական սցենարների դեմ ինստիտուցիոնալ պատնեշ ունենալու համար։

Ուսապարկ- հասարակություն

Սեպտեմբերի 27-ից հետո Փաշինյանի իշխանության գոյությունը Հայաստանում խոսում է հասարակության ուսապարկացման մասին։ Մարդը, որը պատերազմ բերեց երկիր, զոհեց ամբողջական սերունդ ու հարցականի դրեց պետության գոյությունը, շարունակում է իշխանության մնալ։

Մարտի 1-ի բերովի հանրահավաքից հետո, «մեզ Ղարաբաղ ու Սյունիք պետք չեն» հանրային որոշակի տրամադրությունների առկայության պայմաններում, գյուղերում աղ ու հացով նրան դիմավորելուց հետո (թեկուզ՝ բեմականացված) արձանագրվում է, որ դու ունես ուսապարկ-հասարակության խնդիր, ու հասկանում ես, որ չես կարող հաշվարկել դրա իրական մասշտաբները։

Ամենավտանգավոր հետեւությունը

Ձեւավորվել է պետության առաջին դեմքերի, պետական ինստիտուտների եւ հասարակության որոշակի շերտի ուսապարկ-համակարգ։

Պետությունը չունի ինքնուրույն ներքին եւ արտաքին օրակարգ, պետական ինստիտուտները չեն գործում օրենքով իրենց վերապահված գործառույթների եւ իրավասությունների շրջանակում։ Ամենավտանգավոր հետեւությունը՝ Հայաստանը վերածվել է ուսապարկ-պետության։ Չմանրամասնելով դրա էությունը՝ ուղղակի ֆիքսենք իրականությանպարամետրերը.

Պետությունը դարձել է պատանդ Փաշինյանի ձեռքում

Ուսապարկ –պետության կարգավիճակը խիստ ժամանակավոր է, եւ ընթացքը չկասեցնելու դեպքում «պետություն» բաղադրիչը դուրս է մղվելու

Ողբերգությունը կասեցնելու հեռանկարն առայժմ խիստ մշուշոտ է

Հայաստանի ուսապարկացման պրոցեսը ձեռնտու է տարածաշրջանի բոլոր պետություններին, բացի Հայաստանից։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное