Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիմա երկիրը գնում է խորը ճգնաժամի փուլ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վիճակագրական կոմիտեն ներկայացրել է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ որի 2021 թվականի հունվար-փոտրվար ամսի ցուցանիշները նախորդ տարվա համեմատ անկում է ապրել 6,7 տոկոսով։

Այս վիճակագրությանը անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ով նշել է, որ 2021 թվականի տնտեսական ակտիվության ցուցանիշը -5,3 տոկոս է և հաշվի առնելով, որ անցած տարվա փետրվարը ուներ մեկ օր ավել կարելի է ասել, որ Հայաստանի տնտեսությունը արդեն վերականգնվել է։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի հետ։

—Պարոն Ավետիսյան, արդյո՞ք տնտեսության մեջ 1 օրվա գրանցված աճը այդքան էական կարող է լինել։

— Գիտեք դա պարզ մանիպուլյացիա է ըստ էության և այստեղ համեմատության մեջ ամենակարևորը թողել են ու չգիտես ինչից են խոսում` էշը թողել պոչին են անդրադառնում, այսինքն հիմա երկիրը գնում է խորը ճգնաժամի փուլ, 2020 թվականին 7,6 տոկոսանոց տնտեսական անկում ենք ունեցել, հունվարին նորից նույն չափով անկում, փետրվարին անկման տեմպը նվազել է, բայց մենք դեռ անկման մեջ ենք և տնտեսական ակտիվությունը նվազել է հունվար-փետրվարին 6,7 տոկոս, առանձին վերցված փետրվարին նորից անկում կա, իսկ հունվարն էլ ավելի շատ։ Սա նշանակում է, որ նախ տնտեսական ակտիվության ցուցանիշը հեռու է վերականգնված լինելուց, երկրորդը, որ անկումը շարունակվում է բավականին բարձր տեմպով, այսինքն, ի վերջո 6,7 տոկոսը անկում չի՞ և եթե տաս տոկոս չի այլ 6,7 տոկոս է, ուրեմն ինչ պետք է՞ ուրախանանք։ Ես կարծում եմ անտեղի և վաղաժամ է ուրախացել էկոնոմիկայի նախարարը, երբ  կապահովի գոնե այս անկման չափով տնտեսական աճ, նոր այդ ժամանակ կարող է արձանագրել, որ ինչ-որ արդյունք է ունեցել։ Իսկ հիմա իրենք այս վիճակով ընտրություններին ընդառաջ ինչ-որ անտեղի ժայտքումներ են, որոնք  իրականում հարիր է իրենց, սա իրենց քաղաքական խմբակի բնավորությունն է այդպիսին և ես չեմ զարմանում։ Ինչ վերաբերում է այդ մեկ օրվա տարբերությանը, ապա երևի իրենք նոր են իմացել, որ փետրվար ամիսը չորս տարին մեկ 29 օրից է լինում և դա համընկել է իր նախարար լինելու հետ և այդ փաստից ուրածացել է, ինչ ասեմ այլ մեկնաբանություն չունեմ։

—Էկոնոմիկայի նախարարը անդրադառնալով հրապարակված վիճակագրությանը ասել է նաև, որ վերահաստատում է իր այն նպատակը, որ տարեվերջին կարող է գրանցել երկնիշ տնտեսական աճ։ Ըստ ձեր կանխատեսումների տարեվերջին իսկապես կարող ենք ականատես լինել տնտեսական աճին` հա՛շվի առնելով այսօրվա տնտեսական ցուցանիշները։

— Գիտեք, ես միանգամից ասեմ և դուք սա ուղղակի արձանագրեք, էկոնոմիկայի նախարարի իրարամերժ և անհիմն մերկապարանոց հայտարարությունները անհնար է տնտեսագիտորեն մեկնաբանել։ Այստեղ մեծ քաղաքական, իրենց խմբակի շահից բխող և անձնական շահից բխող դրդապատճառներով հայտարարություններ են դրանք և  որևէ առնչություն չունեն տնտեսագիտության հետ , որևէ առնչություն չունեն մեր երկրի տնտեսության իրական վիճակի և ընթացքի հետ։ Ինչ վերաբերում է տարեվերջին,ապա ակնհայտորեն էկոնոմիկայի նախարարը վստահ է և երևի թե արդեն գիտի, որ ինքը չի լինելու էկոնոմիկայի նախարար, ես չգիտեմ թե ինքը որտեղ է լինելու և ինչ կարգավիճակով, բայց միանշանակ ինքը նախարար չի լինի, որովհետև ակնհայտ է, որ այսքան ձախողումներից հետո այս քաղաքական խմբակը դեռ ընթացք ունենա ու եթե այսքանից հետո էլ ինքը մնա էկոնոմիկայի նախարար ապա բնական է, որ ինչ ուզի կասի։ Այս պատմությունները լսելով, ես «Սուտլիկ որսկանի» պատմությունն եմ մտաբերում, երբ  սկսում են գլուխ գովալ և մեկը բողոքում է, որ այսպիսի սուտ է ասում, մյուսն էլ ասում է,  եթե ասելով է, ապա դու էլ ասա։ Այսինքն, եթե ասելով է միայն, ապա թող ասեն երկնիշ կամ ինչ երկնիշ` եռանիշ աճ ենք ունենալու։ Եթե այս ամենը իրականում մեր կյանքին չվերաբերեր և այսքան խորը մտավախությունների առիթ չտար, ապա էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը կարելի էր որպես անեկդոտ որակել և դրա համար ուղղակի ծիծաղել, բայց քանի որ վերաբերում է մեր երկրին, տնտեսությանը, մեր ամենօրյա կյանքին ուղղակի պետք է համբերատար սպասենք մինչև  էկոնոմիկայի նախարարը և իր ղեկավարը իրենց խմբակի հետ անհետ և անհետևանք կհեռանան, մեր երկրից և մեր իրողություններից։ Եվ Վահան Քերոբյանի հայտարարությունների մեջ որևէ բացատրություն, որևէ տրամաբանություն փնտրելն անիմաստ է և անհնար և ինքն էլ վստահ է, որ որպես նախարար այս տարվա ավարտը չի տեսնելու և դրա համար ինչ որ տարբեր բաներ է հորջորջում և հայտարարում քանի որ կորցնելու բան չունի։ Այս հայտարարությունից առաջ միլիարդավոր ներդրումներ էր խոստանում, հիմա երկնիշ տնտեսական աճ, վաղը գուցե ոսկե սարեր խոստանա, օրինակ, խոստանա, որ Մասիս սարը իր օրոք մինչև տարվա վերջ ոսկեզօծ է լինելու, և այդպիսի շարք։ Սա մանկամիտ հայտարարություն է և լուրջ չի մեկնաբանելը։

Սոնա Գիշյան

www.1or.am 

 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное