Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կա՛մ դու մերժում ես նիկոլիզմը, կա՛մ դառնում ես դրա կրողը՝ պատասխանատվության և մեղավորության քո չափաբաժնով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից հետո գրեթե վստահ էի, որ Նիկոլ Փաշինյանը կամովին հրաժարական կտա, իսկ եթե ոչ, ապա դա կանի հանրային ճնշման արդյունքում։ Նման վստահության պատճառն այն էր, որ մի կողմից, ցավոք, գերագնահատել էի Նիկոլի՝ որպես երկրի ղեկավարի, քաղաքական և բարոյական կերպարը, մյուս կողմից՝ վստահ էի, որ հայ ժողովուրդը թեկուզ մեկ օր չի հանդուրժելու նման ղեկավարի։ Անկեղծ լինեմ՝ երկու դեպքում էլ սխալվեցի։ Նիկոլ Փաշինյանի տեսակի մասով կարող էի սխալվել, այդտեղ մեծ խնդիր չկա, քանի որ բազմաթիվ ազգեր են սխալվել նման ղեկավարներ ընտրելով։ Սակայն պատմությունը դեռ չի արձանագրել մի դեպք, որ պատերազմ պարտված և երկիրը անդունդի եզրին հասցրած ղեկավարը քիչ չէ շարունակի պաշտոնավարել, ավելին՝ ընտրություններ կազմակերպի ու վստահ լինի այդ ընտրություններում հաղթանակ տանելու հարցում։

Հաճախ մտածում եմ՝ ի՞նչ է պատահել հայ ազգին (գոնե մի մասին), այդ երբվանի՞ց դադարեցինք սիրել մեր երկիրը, երբվանի՞ց բթացավ մեր ինքնապաշտպանական բնազդը, ինչո՞ւ մեր ազգային արժանապատվությունն այսքան անկում ապրեց, ո՞ր արժանիքի ու ի՞նչ պատճառով ենք կառչել երկիրը կապիտուլյացիայի տարած մարդուց ու բաց չենք թողնում, ավելի ճիշտ՝ վարչապետի աշխատասենյակից չենք վռնդում։ Ինձ թվում է՝ այս հարցերը տալիս է նաև Նիկոլ Փաշինյանը ու, չգտնելով պատասխաններ, քթի տակ ծիծաղում է։ Նա էլ է ապշահար, հակառակ դեպքում մի քանի օր բունկերներում չէր անցկացնի։ Բայց հետո տեսավ, որ ամեն ինչ նորմալ է, ու դուրս եկավ։ Ինչևէ, ունենք այն, ինչ ունենք։ Հիմա իբր պատրաստվում ենք ընտրությունների։

Մի կողմից՝ մտածում ես, որ ընտրությունները լեգիտիմ միջոց են իշխանություն փոխելու, մյուս կողմից՝ տարակուսում ես, որ այդ ընտրությունները կազմակերպում է մի մարդ, ով, ըստ էության, ընդունակ է ամեն ինչի, միայն թե պահպանի իր իշխանությունը, հակառակ դեպքում Նիկոլը գիտի, թե ինչ կլինի իր հետ հաջորդ վայրկյանին, երբ դադարի լինել վարչապետ։ Բայց սա չէ քննարկման թեման, այլ այն, թե ովքե՞ր են քվեարկելու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դասական առումով այս հարցը չպիտի ակտուալ լիներ, քանի որ երկրում չպիտի գտնվեր մի մարդ (դե, իր փոքրաթիվ թիմից զատ գուցե), ում ձեռքը կգնար Նիկոլ Փաշինյանին քվե տալու։ Բայց մենք գիտենք, որ, այո, որքան էլ պարադոքսալ է, բայց նա ստանալու է որոշակի տոկոս քվե։ Միֆ ու հեքիաթ է իմքայլականների այն թեզը, որ իրենք հաղթելու են, բայց ճշմարտություն է, որ որոշակի տոկոսներ, այդուհանդերձ, հավաքելու են։

Հասկանալի է, որ խնդիրը հենց այդ 5, 10 կամ 15 տոկոսն է, իսկ եթե իրականանա նիկոլականների կանխատեսումը, ըստ որի, իրենք հաղթելու են, ապա ստացվում է ի՞նչ. որ Հայաստանում ապրում է շուրջ կես միլիոն մարդ, ով հայրենիքի, պետականության զգացում չունի՞, կես միլիոն մարդ, որոնք համաձա՞յն են ամենի հետ, ինչ արեց Նիկոլն ու իր քաղաքական անմեղսունակությամբ տառապող թիմը, կես միլիոն մարդ, որոնք իրենց քվեով կդառնան հավասար պատասխանատու ու մեղավո՞ր տասնյակ հազարավոր զոհերի, վիրավորների ու անհետ կորածների խեղված ճակատագրերի համար։ Բանաձևը պարզ է. կա՛մ դու մերժում ես նիկոլիզմը, կա՛մ դառնում ես դրա կրողը՝ պատասխանատվության և մեղավորության քո չափաբաժնով։ Այո, ցավոք, նիկոլիզմը դեռ ունի հետևորդներ, պաշտպաններ և քարոզիչներ, ցավոք, դեռ հասարակության մեջ ապրում են մարդիկ, որոնք ակնհայտ ճշմարտությունները ոչ միայն չեն տեսնում, այլև մարտնչում են դրանց դեմ։

Ամեն ինչ այնքան պարզ ու ակնհայտ է, որ հաճախ մտածում եմ, որ նույնիսկ նման տողեր գրելու անհրաժեշտություն չպիտի լիներ։ Ինչևէ, անձամբ ես հրաժարվում եմ հավատալ, որ այսքան փորձություններից հետո՝ համավարակ, պատերազմ, տնտեսական ճգնաժամ, որի միջով անցավ ու շարունակում է անցնել մեր ազգը, երկրորդ անգամ նիկոլիզմի թակարդը կընկնի, հակառակ դեպքում՝ Հայաստանն էլ ո՛չ ներքին, ո՛չ էլ արտաքին բավարար ռեսուրսներ չունի հաղթահարելու աղետի ևս մեկ ալիք։ Արձանագրենք և անցնենք առաջ. պատերազմի ավարտից վայրկյաններ հետո սկզբում բունկերներից, հետո նաև տարբեր հարթակներից Նիկոլ Փաշինյանը բազմապատկել է հանրությանը մատուցվող ստերի ու կեղծիքների չափաբաժինը, կրկնակի մանիպուլացնում ու խեղում է հնարավոր բոլոր փաստերն ու իրողությունները։ Ձեռագիրը նույնն է, նպատակը մեկը՝ ընտրություններից առաջ հերթական անգամ մոլորեցնել հասարակությանը։ Զգո՛ն եղեք...

 

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное