Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որևէ ուժ եթե գնա ընտրակեղծիքի ապա այդ ուժը առաջին հերթին կգործի ինքն իր դեմ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արդեն հայտնի է, որ հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ են անցկացվելու։ Քաղաքական ուժերը վերջին ամիսներին, թեպետ հանրահավաքներ են անում, սակայն հասարակությանը կոնկրետ ծրագրեր չեն ներկայացնում։ Այս թեմայով 1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Հակոբ Բադալյանի հետ։

— Պարոն Բադալյան, նախընտրական շրջանում ի՞նչ պետք է ներկայացնել մարդկանց, որպեսզի կարողանան կողմնորոշվել ընտրություն կատարելիս։

— Նախ առաջին հերթին պետք է ներկայացվի Հայաստանի ոչ հեռու ապագայի մասին պատկերացում, ապագա ասվածը սկսած այսօրվանից և մինչը առնվազն այն ժամկետը, որը  ցանկացած քաղաքական ուժ պատրաստվում է պաշտոնավարել որպես խորհրդարանական կուսակցություն, առավել ևս որպես մեծամասնություն։ Առանձին-առանձին ասած մենք ունենք բավականին տարբեր խնդիրներ՝ ներքին տնտեսական, ներքին հասարակաքաղաքական մինչև արտաքին ռազմաքաղաքական, անվտանգային։ Բնականաբար առանցքային հարցը պետք է լինի Արցախը, Արցախի հայկական պատկանելությունը, Արցախի կարգավիճակը և կորցված տարածքների դեօկուպացիան։ Այս հարցերը պետք է լինեն առավելագույնս ինտենսիվ քննարկվող և առավելագույնս հստակ քննարկվող, որ քաղաքական ուժերը պատասխանատվություն ունենան իրենց խոսքի համար և միևնույն ժամանակ իրենց խոսքը պետք է լինի սպառիչ և համոզիչ հասարակության համար։ Այսինքն, ընդհանուր դեկլարատիվ հայտարարությունների ժամանակը Արցախի հարցում վաղուց անցել է և այս իմաստով պատերազմից հետո առավել ևս այդ դեկլարացիաների հանգամանքը ոչ միայն ժամանակավրեպ է, այլ արդեն ուղղակի վտանգավոր է։ Հետևաբար, Արցախի հարցը առանցքային պետք է լինի այս խորհրդարանի արտահերթ ընտրության օրակարգում։ Բնականաբար առանցքային հիմնարար հարցերից մեկը պետք է լինի բանակը, բանակի վերականգնումը և արդիականացումը և մենք պետք է լրջագույն պատասխաններ ստանանք՝ ինչպիսի բանակ ենք պատկերացնում և այդ բանակը ինչ մոդելով պետք է լինի, հատկապես հաշվի առնելով այն պատերազմը, որ մենք ունեցանք և հաշվի առնելով տեխնոլոգիական այն իրողությունները, որ մենք ունեցանք և որոնց մենք բախվեցինք այդ պատերազմի ընթացքում, հետևաբար մենք լրջորեն պետք է նաև քննարկենք, թե ինչպիսի գործընկեր կամ դաշնակից երկրների հետ մենք կարող ենք լուծել մեր բանակի արդիականացման խնդիրները այնպես, որ հաջորդ պատերազմում մենք չունենանք տեխնոլոգիական հետամնացության խնդիր և նույնիսկ հակառակը՝ մենք ունենանք տեխնոլոգիական առաջանցիկություն։ Այս իմաստով նաև բնական է, բանակի հարցը պետք է լինի առանցքային քննարկման թեմաներից և անշուշտ այս ամեն ինչի հիմքում պետք է լինի նաև տնտեսությունը, որովհետև Արցախի հարցում ավելի մրցունակ, ավելի կենսունակ և նախաձեռնող քաղաքականություն ունենալը չի կարող լինել առանց ուժեղ տնտեսության։ Հետևաբար մենք լրջորեն պետք է նաև քննարկենք տնտեսական աշխուժացման համահայկական ռեսուրսների մոբիլիզացիան։ Այս հարցերը բազմաթիվ են և այստեղ նույնիսկ դժվար է որևէ հարց բաց թողնել և ասել, որ այս մի հարցը երկրորդական է։ Այս բոլոր խնդիրները պետք է լինեն ԱԺ քննարկման օրակարգում։ Հասկանալի է, որ բոլոր թեմաները չեն, որ կկարողանանք հասցնել լիարժեք քննարկում իրականացնել, բայց այս արտահերթ ընտրության գործընթացը պետք է ի վերջո լինի նաև հնարավորություն հետպատերազմյան մի քանի ամսվա քաոսից և բառի բուն իմաստով անբովանդակ գործընթացներից դուրս գալու և իսկապես բովանդակային քննարկումների դաշտ մտնելու համար։

—Մարտի 1-ի հանրահավաքից հետո իշխանությանը մեղադրում էին վարչական ռեսուրսի օգտագործման մեջ, ի՞նչ եք կարծում ընտրություններին ևս նման քայլեր կարվի իշխանության կողմից։

— Գիտեք, ես կարծում եմ, որ մեկ օրինակն անգամ կծառայի ընդդիմությանը առիթ, որպիսզի ասեն, որ օգտագործվել է վարչական ռեսուրս։ Ինքնին ցանկացած իշխանություն, ցանկացած երկրում որոշակիորեն ունենում է վարչական ռեսուրսի այդ գործոնը։ Այսինքն սա նույնիսկ որևէ իմաստով գործող որևէ իշխանության համար ինքնըստինքյան աշխատող գործոն է։ Այստեղ խնդիրը այն է, թե վիճակը կհասնի արդյոք պարտադրանքին, հրամայական մեթոդների կիրառմանը, թե ոչ։ Ես կարծում եմ, որ այսօր տեղեկատվական դաշտը Հայաստանում այնպիսին է, որ հնարավոր չէ նման գործողություններ իրականացնել աննկատ, հետևաբար կլինեն շատ կոնկրետ փաստեր, կլինի հասարակության շատ կոնկրետ արձագանք և եթե որևէ ուժ ոչ միայն վարչական ռեսուրսի, այլ ընդհանրապես որևէ ընտրակեղծարարության ռեսուրսի դիմի, լինի դա իշխանություն, թե ոչ իշխանական որևէ ուժ կբացահայտվի, քանի որ այսօր տեղեկատվական տեխնոլոգիաները այնպիսին են, որ հնարավոր չէ զբաղվել ընտրակեղծարարությամբ առանց դրա համար հանրային պարսավանքի ռիսկի։ Հետևաբար, չեմ կարծում, որ որևէ ուժ, այդ թվում նաև իշխանությունը իրեն թույլ կտա գնալ նման մասշտաբի կեղծարարության` իրապես ազդելով ընտրության ելքի վրա, որովհետև կա հետևյալ հանգամանքը՝ ընտրության ելքը, եթե չարտացոլեց հանրային տրամադրությունները, ես իհարկե չեմ մտածում, որ մենք իդեալական ընտրություն կարող ենք ունենալ, մենք նույնիսկ իդեալականին մոտ ընտրություն չենք ունենալու։ Բայց եթե ընտրական ելքը, արդյունքը չարտացոլի հանրային տրամադրությունները, այդ արդյունքը որևէ ուժի համար, եթե անգամ լինի հաղթանակ, դառնալու է պյուրոսյան հաղթանակ, որովհետև ճգնաժամը վերստին գլուխ է բարձրացնելու։ Հետևաբար կարծում եմ, որ բոլոր ուժերը գիտակցում են, որ Հայաստանում անցել է ժամանակը, երբ հանրային տրամադրություններից դուրս կարող են ստանալ ընտրական արդյունք։ Եվ որևէ ուժ, եթե գնա դրան, ապա այդ ուժը առաջին հերթին կգործի ինքն իր դեմ։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное