ՊՆ-ն նոր հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄարտի 21-ին խիստ ձնաբքի պայմաններում ՀՀ ԶՈւ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Երեկվանից մեկնարկած որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում է չդադարող բուքը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ ՊՆ–ի` զինծառայողներին հայտնաբերելու համար ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները։