Հայտնի է դարձել, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը չունի կողմնակի ազդեցություններ ներվային համակարգի վրա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆLenta.ru-ն գրում է, որ Ըստ Ալեքսեևի անվան հոգեբուժական կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գեորգի Կոստյուկի` «Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութը չի ազդում ճանաչողական գործառույթների և նյարդային համակարգի վրա: Այդ մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Նա նաև նշել է, որ դա վերաբերում է նաև 60-ից բարձր տարիք ունեցող հիվանդներին, որոնք ընդհանրապես ավելի խոցելի են: Կոստյուկի խոսքով տարեց մարդկանց մոտ պատվաստման տեղական ռեակցիան ավելի մեղմ է լինում, քան երիտասարդների մոտ:
Ավելի վաղ, Բոտկինի հիվանդանոցի բնակչության իմունիզացիայի մոնիտորինգի վարչության պետ, համաճարակաբան Աննա Ստալևսկայան հայտարարել էր, որ պատվաստումից հետո ջերմության բարձրացումը այն կողմնակի էֆեկտներից մեկն է, որին առնչվում են ռուսները COVID-19-ի դեմ պատվաստվելուց հետո: Ջերմությունը իջեցնելու համար խորհուրդ է տրվում ընդունել ոչ ստերոիդային դեղորայք:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը