Էրդողանի որոշմամբ՝ Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարտի 20-ի գիշերը թուրքական Resmi gazete պաշտոնաթերթում հրապարակվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստորագրած որոշումը, որով Թուրքիան դուրս է գալիս Ստամբուլյան կոնվենցիայից: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը:
Որոշման մեջ մասնավորապես ասվում է.«Թուրքիայի Հանրապետության անունից 11.05.2011-ին ստորագրվել է և 10.02.2012-ին նախարարների խորհրդի կողմից հաստատվել է համար 2012/2816 որոշումը` կանանց նկատմամբ բռնությունների և ընտանեկան բռնությունների դեմ պայքարի Եվրոպական խորհրդի կոնվենցիան: Թուրքիայի կողմից դրան անդամակցությունը դադարեցնելու մասին որոշումը կայացվել է համաձայն նախագահի թիվ 9 հրամանի 3-րդ հոդվածի»,-ասված է հրապարակված տեքստում:
Թուրքիայում «Ստամբուլյան կոնվենցիայի» քննադատները հղում են անում այն բանին, որ կոնվենցիան խարխլում է ընտանեկան արժեքները, ներմուծում է արևմտյան արժեքներ և ԼԳԲՏ համայնքի քարոզ է անում: