Անկարան ողջունում է ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնկարան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Թուրքիան հուսով է, որ Երևանը հավատարիմ կմնա Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրին: Այս մասին РИА Новости-ի հետ զրույցում ասել է Թուրքիայի խորհրդարանի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահի տեղակալ Ահմեդ Բերաթ Չոնքարը:
«Մենք ճիշտ ենք համարում, երբ ընտրություններն անցկացվում են ազատորեն, և իշխանությունը փոխվում է ըստ ժողովրդի կամքի: Ինչպես գիտեք, Թուրքիայում հեղաշրջումներ են եղել, վերջին փորձը եղել է 2016-ի հուլիսին: Կառավարությունների բռնի փոփոխությունը երկիրը հետագայում ներքաշում է քաոսի մեջ և լարվածություն ստեղծում ամբողջ տարածաշրջանում: Հայաստանում ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների անցկացումը ճիշտ ուղի է», - ասել է Ահմեդ Բերաթ Չոնքարը: