Մոսկվայում կայացել է Մհեր Գրիգորյանի և Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվայում կայացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի աշխատանքային հանդիպումը:
Կողմերը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության արդիական հարցերը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համատեղ աշխատանքին: