Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆիննախարարության պարզաբանումները հաստատում են ՄԻՊ-ի ինստիտուցիոնալ անկախության վերացման վտանգները. հայտարարություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուցիոնալ անկախությունը Կառավարությունից ու ԱԺ-ում կառավարող խմբակցությունից վերացնող օրենսդրական նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության 2021թ. մարտի 15-ի պարզաբանումները չեն վերացնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մտահոգությունները և հաստատության ինստիտուցիոնալ անկախությանը վերաբերող սկզբունքային ռիսկերը: Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը:

Բացի դրանից, Մարդու իրավունքների պաշտպանն անհրաժեշտ է համարում նշել, որ այս նախագիծը պարտադիր պետք է դիտարկել այլ գործոնների համատեքստում, այդ թվում՝ կապված նախագծի մշակման գործընթացից անմիջապես առաջ հաստատության տեխնիկական կարողությունների (ավտոմեքենաների) չհիմնավորված կրճատման հետ: Նախագծի հետ կապված սկզբունքային ռիսկերը պետք է դիտարկել նաև Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության վերաբերյալ այն ինստիտուցիոնալ ոչ ճիշտ պատկերացումների լույսի ներքո, որ ակնհայտ երևում է նախագծի հիմնավորումներից ու գործադիր իշխանության մարմնի պարզաբանումներից:

Հիմնական նկատառումները հանգում են հետևյալին.

- Նախ, «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություն առաջարկող այս նախագիծը ո՛չ մշակման, ո՛չ քննարկման, ո՛չ շրջանառության փուլում որևէ կերպ չի քննարկվել Պաշտպանի հաստատության հետ, որևէ անգամ կարծիք չի հայցվել: Ինքնին նախագծերի մշակման ու շրջանառության փաստն անսպասելի է եղել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար:

Ավելին, նախագծերի շրջանառության պահից մինչև դրանց ընդունումը Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության հետ Ֆինանսների նախարարությունը կամ Գործադիր իշխանության իրավասու այլ մարմին որևէ քննարկում չի նախաձեռնել, իսկ վերջում անսպասելի ընդունվել է՝ որպես չզեկուցվող հարց: Մարդու իրավունքների պաշտպանը նախագծի ընդունման մասին տեղեկացել է միայն նիստից հետո:

- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ինքն է նշել, որ մասնակցել է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 2020 թվականի սեպտեմբերի 22-ի և 2021 թվականի հունվարի 26-ի նիստերին: Պաշտպանն այդ նիստերին իրավական հստակ փաստարկվածությամբ անդրադարձել է նախագծի անթույլատրելի ու ռիսկային լուծումներին Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության սահմանադրական ու միջազգային դերի տեսանկյունից: Այդ մտահոգություններն ու առարկությունները, սակայն, արժանացել են խիստ անհամարժեք հակափաստարկման, Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության դերին հակասող պատկերացումներով քննարկման ու ի վերջո ընդունվել են առանց որևէ մաս անգամ հաշվի առնելու Պաշտպանի հիմնավորումները:

 Հետևաբար, առանց Մարդու իրավունքների պաշտպանի սկզբունքային մտահոգությունների որևէ փարատման ինքնին կոմիտեներում նախագծի քննարկման փաստը որևէ հիմք չի տալիս նշել, թե նախագծի ընդունումը մասնակցային և հավասարակշռված լուծում է: Սրան ևս պետք է ավելացնել այն, որ  բյուջետային համակարգի կարգավորումների նման սկզբունքային փոփոխությունները ՀՀ կառավարության մարտի 11-ի նիստում ընդունվել են առանց քննարկման՝ որպես չզեկուցվող հարց ու առանց Մարդու իրավունքների պաշտպանին այդ մասին տեղյակ պահելու, անսպասելի կերպով:

- Իբրև նախագծով հետապնդվող նպատակ՝ Ֆինանսների նախարարության պարզաբանումները բխում են ոչ թե նախագծային լուծումներից և դրա պայմաններում իրավակիրառման փոփոխության տրամաբանական կապից, այլ իրենցից պարզապես ներկայացնում են բարի ցանկություններ, խոստումներ ու հավաստիացումներ: Այսպես, նշվում է, թե նախագծով նախատեսվում է «բարեփոխել բյուջետային համակարգի կարգավորումները՝ հաշվի առնելով արդի աշխարհում բյուջետային ծախսերի քաղաքականության վերաբերյալ պատկերացումները և մեր երկրում տարիների ընթացքում կուտակված փորձը», ինչն այդպես էլ նախագծի հիմնավորումներում առարկայական չի արտացոլվել: Կամ մեկ այլ դեպքում՝ նպատակ է նշվում  «վերացնել այն կարգավորումները, որոնք կարող են տպավորություն ստեղծել, թե կանխորոշում են հետագա տարիների բյուջետային հատկացումների չափերը»:

 Մինչդեռ, գործնականում որևէ խնդիր կամ որևէ օրինակ չի ներկայացվում, թե ում մոտ և ինչ հիմնավորմամբ կարող են խնդրո առարկա կարգավորումները ստեղծել իրավական առումով անընդունելի «տպավորություն»:

- Այս ամենի հետ միասին, նախագծի ընդունման հիմնավորումները միակողմանի են, ամբողջությամբ կազմված են մեխանիկական ու միայն ֆինանսական տեսանկյունից:

 Դրանք որևէ կերպ հաշվի չեն առնում մարդու իրավունքների գերակայությունները, մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները կոնկրետ ոլորտներում: Անտեսում են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությանը վերաբերող միջազգային պահանջներն ու աշխատանքի առանձնահատկությունները երկրում, ինչպես նաև այն, որ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության պաշտպանված ու անկախ աշխատանքի երաշխավորումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

 Այս պարտավորություն է ամրագրված ՀՀ Սահմանադրության 191-րդ հոդվածում:

- Որպես նախագծի առջև դրված խնդիր՝ նշվում է. «Ի հակադրություն ներկա կարգավորումների շատ հաճախ զգազմունքային դրսևորումների, ձևավորել միջավայր, որտեղ ՀՀ Ազգային ժողովը հնարավորություն կունենա յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքում լավագույնս արտացոլել Սահմանադրությամբ և օրենքներով ստանձնված պարտավորություններին համահունչ բյուջետային հատկացումները»:

Մինչդեռ, Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության ֆինանսավորման գործող երաշխիքի պարագայում, օրինակ, հասկանալի չէ, թե որտեղ է դրա «զգացմունքայնությունը», և արդյոք այդ դրույթն է խանգարում ՀՀ Ազգային ժողովին՝ համարժեք գնահատելու և քայլեր ձեռնարկելու Օմբուդսմանի ու այն էլ միջազգային կարգավիճակներով օժտված հաստատության հետ համագործակցության և ըստ այդմ, երկրում մարդու իրավունքների պաշտպանության շարունակական զարգացման իր միջազգային պարտավորությունը կատարելու ուղղությամբ:

- Պարզաբանումներում իբրև հիմնական ուղղություն՝ Ֆինանսների նախարարությունն առաջ է քաշում պետական միջոցների ծախսման նպատակայնությունը, խնայողականությունը, «պետական մեքենայի վրա ծախսվող յուրաքանչյուր դրամի հասցեականությունը և արդյունավետությունը՝ պետական կառավարման համակարգում ամրագրելով գործառույթ-մարմին-պատասխանատվություն-արդյունք-գնահատական տրամաբանական շղթան»:

Որևէ մեկը չի ժխտում, որ ՀՀ կառավարությունը պետք է ներդնի պետական միջոցների նպատակային և հաշվետու ծախսման կառուցակարգեր:

Այդուհանդերձ, ստիպված ենք կրկին վերադառնալու նախագծային լուծումների հետ դրանց կապին: Այստեղ է նաև, որ հարցերն անհրաժեշտ է քննարկել բովանդակային, մարդու իրավունքների տեսանկյունից: Դրանից բացի, չպետք է մոռանալ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը պետական կառավարման համակարգի մաս չէ, և թերևս նման ֆինանսական հաշվետվողականության ու վերահսկողական գործիքների հասցեատերը վերջինիս կառույցը չէ, որ պետք է լիներ:

- Պաշտոնական պարզաբանումներում Ֆինանսների նախարարությունը բերել է մարզային բաժինների հետ կապված օրինակ ու դրանով բացահայտել այդ օրինակի որևէ կապ չունենալը իր իսկ փաստարկների հիմնավորման համար:

 Նախ, նույնիսկ եթե մի պահ պատկերացնենք, որ Կառավարությունը Մարդու իրավունքների պաշտպանին տրամադրել է ֆինանսական միջոցներ բոլոր մարզերում ստորաբաժանումներ ունենալու համար, ապա, իհարկե, պարզ է, որ հաջորդ տարի ֆինանսավորումն արդեն հատկացվելու է այնքան, որքան անհրաժեշտ է այդ ստորաբաժանումների գործունեության, այլ ոչ թե գոյություն չունեցող լրացուցիչ 10 մարզային ստորաբաժանում  համար: Հենց դրա համար է Մարդու իրավունքների պաշտպանն անընդհատ առաջարկում իրականացնել նախագծերի քննարկում, որը շարունակաբար մերժում է Կառավարությունը:

 Եվ ի վերջո, չպետք է մոռանալ, որ հենց Կառավարության կողմից ֆինանսավորում չհատկացնելու պատճառով են ժամանակին սկզբունքորեն կրճատվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մարզային ստորաբաժանումները: Հետևաբար, այս օրինակն ակնհայտ անտեղին է և հատուկ Ֆինանսների նախարարությունը ներկայացրել այնպես, որ ստեղծի միայն իր հիմնավորումների տեսանկյունից ձեռնտու պատկեր:

- Այժմ, անդրադառնանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությանն առնչվող միջազգային չափանիշներին ու սահմանադրական պահանջի իրագործման օրենսդրական կանոնակարգումներին:

Սկզբունքային առումով է անընդունելի գործադիր իշխանության մարմնի կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության պատշաճ ֆինանսավորման սահմանադրական պահանջի յուրովի մեկնաբանությունն առ այն, որ այն «ինքնաբավ» է և լրացուցիչ կարգավորումների անհրաժեշտություն չի առաջացնում: Սահմանադրական լուծման տրամաբանությունը հուշում է, որ այն պետք է ապահովվի թե՛ օրենսդրական արդյունավեռ կառուցակարգերի ամրագրման, թե՛ գործնականում դրանց հետևողական պահպանման արդյունքում:

Հաջորդը, ՀՀ կառավարությունը մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեության Փարիզյան սկզբունքներին ու Մարդու իրավունքների պաշտպանի ակրեդիտացիայի գործընթացին ևս յուրովի անդրադարձ է կատարել՝ վստահեցնելով, որ պատշաճ ֆինանսավորման մասին օրենսդրական դրույթը լիարժեք բավարարում է այդ պահանջները: Մինչդեռ, հարկ է նկատել, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախորդ ակրեդիտացիայի ընթացքում, ի թիվս այլնի, հաշվի է առնվել հենց նախագծով վերացվող երաշխիքը:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное