Բայդենը ներգաղթյալներին կոչ է արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ներգաղթյալներին կոչ է արել ապօրինի մուտք չգործել ԱՄՆ, այդ թվում՝ Մեքսիկայի տարածքից: Այս մասին ԱՄՆ նախագահը հայտարարել է ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Բայդենին խնդրել են մեկնաբանել Մեքսիկայի հետ սահմանին ԱՄՆ իշխանությունների կողմից ձերբակալվող ներգաղթյալների թվի սրընթաց աճի մասին հաղորդագրությունները:
Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ անօրինական ներգաղթյալների թվի աճը, մասնավորապես, նկատվել է 2019 և 2020 թվականներին:Բայդենը չի համաձայնել այն պնդումների հետ, թե տեղի ունեցածն անօրինական ներգաղթյալների հանդեպ իր «չափազանց մեղմ մոտեցման հետևանքն է»:
«Ես կարող եմ հստակ ասել՝ մի՛ եկեք»,- հավելել է նա։
ԱՄՆ նախագահն իրենց երկրները լքել և ապօրինաբար ԱՄՆ-ի սահմանը հատել պատրաստվող ներգաղթյալներին կոչ է արել «մնալ իրենց երկրներում»։
Այս շաբաթ ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը հայտնել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի վերջին երկու տասնամյակների ընթացքում Կենտրոնական Ամերիկայի պետություններից ռեկորդային թվով անօրինական ներգաղթյալների ժամանմանը։