Սպանություն Գյումրիում. դանակով վնասել են կնոջ պարանոցը, իսկ վիրավորներից մեկին այս պահին վիրահատում են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔիչ առաջ Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից մարմնական վնասվածքներով Գյումրու բժշկական կենտրոն տեղափոխվածներից մեկին այս պահին վիրահատում են, իսկ մյուսի վիճակը բավարար է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին բժշկական կենտրոնից։
ԲԿ-ից հայտնեցին, որ ժամը 14:30-ի սահմաններում Գյումրու ԲԿ են ընդունվել սուր կտրող ծակող գործիքով վնասվածքներ ստացած երկու քաղաքացի:
ԲԿ-ից հայտնեցին, որ 33-ամյա կինը ստացել է առաջին բուժօգնություն։
Վիրավորում ստացած մյուս քաղաքացին 1993 թվականին ծնված տղամարդ է, որն այս պահին վիրահատվում է:
Ավելի վաղ shamshyan.com-ը հաղորդել էր, որ այսօր՝ ժամը 15։20-ի սահմաններում ոստիկանության Շիրակի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի 10/2 շենքի բակում դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 37-ամյա Ռաֆիկ Մնացականյանի դին։ Դատաբժշկի հայտնած նախնական տվյալներով՝ մարմնի վրա կա դանակի հարվածից ստացած բազմաթիվ հետքեր։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով։