Գիտնականները հայտնել են COVID-19-ով հիվանդացածների մոտ հոգեբանական պրոբլեմների մասին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆrambler.ru-ն գրում է, որ Օքսֆորդի Բրուքսի համալսարանի մասնագետները եզրակացրել են, որ շատ մարդիկ, ովքեր ապաքինվել են COVID-19-ից, տառապում են նյարդահոգեբուժական և ճանաչողական խանգարումներով: Գիտական հոդվածը հայտնվել է Frontiers in Psychology ամսագրում:
Ուսումնասիրությունը պարզել է, որ կլինիկական կայուն կորոնավիրուսով հիվանդների 95%-ը կարճաժամկետ շամանակահատվածում ունեցել են հետտրավմատիկ ստրեսային խանգարումներ: Միևնույն ժամանակ, հիվանդների մինչև 42%-ը բողոքել է դեպրեսիայից:
«Հիմնական կարճաժամկետ կոգնիտիվ խանգարումներն են ուշադրության պակասը (45%) և հիշողության խանգարումը (13-ից 28%)»,- հայտնել են գիտնականները:
Երկարաժամկետ խանգարումները ներառում են տրամադրության խանգարումներ և հոգնածություն զգացողություն: Բացի այդ, հիվանդների 44%-ը խնդիրներ են ունենում կենտրոնացման և հիշողության հետ (38-ից 50%):