Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել, սա պլանավորված գործարք է. Հակոբ Ճաղարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գործող ավիացիոն իշխանությունների լուծարումն արդեն հրամայական է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի նախկին խորհրդական, ավիատոր Հակոբ Ճաղարյանը՝ անդրադառնալով Boeing 737 ինքնաթիռի Իրանում հայտնվելու իրավական կողմին:

«Օդանավի

Առևանգու՞մ,

Խաբեությու՞ն,

Թե Պրոֆեսիոնալ Անճարակություն

(վերջաբան)

Նախորդ գրառումներում անդրադարձել եմ հայկական գրանցմամբ Բոինգ-737 օդանավի` Տալլինից ուկրաինական «Անտոնով» (Հոստոմել) ՄԵԿ թռիչքի թույլտվությունով, բայց արդյունքում բուլղարական Վառնայով Թեհրանում` նշանակետից մոտ 2500 կմ հեռու հայտնվելու հիմնական տեխնիկական խնդիրներին:

Էսօր կավարտեմ էս մութ պատմության վերլուծությունը, անդրադառնալով կատարվածի իրավական կողմին:

Ցանկացած երկրի ավիացիոն իշխանությունների խնդիրն է`

1.Թռիչքային Անվտանգության,

2.Ավիացիոն անվտանգության,

3.Թռիչքային պիտանիության հավաստագրման,

4. Օդանավակայանների և աէրոնավիգացիոն ծառայությունների

......... (էսքանը մեր խնդրի շուրջ)

- կանոնակարգումը,

- կարգավորման կատարումը,

- վերահսկողությունը

ՀՀ ՔԱԿ կանոնադրությունն իր 2-րդ մասում` «ՔԱԿ նպատակներն ու խնդիրները» (կ.կ. 2,4,8,10),

և 3-րդ մասում` «ՔԱԿ գործառույթները» (կ.կ. 3,4,5) արտացոլում է այս խնդիրների կատարման պահանջը:

Բայց, ինչպես ԵՄ Ավիացիոն Անվտանգության Գործակալությունն էր իր 2020թ. փետրվարյան աուդիտի արդյունքում բազմաթիվ անգամներ նշել, այս խնդիրները չեն կատարվում:

Չեն կատարվում, որովհետև ինստիտուցիոնալ կառույցը լուծարվել է ընդամենը 2 տարվա ընթացքում:

Մի հատված աուդիտի զեկույցից`

-... հին համակարգն արդեն չի գործում (մինչ «հեղափոխական»), նորը չի ստեղծվել,

- ՔԱԿ-ը չունի հստակ կառույց, և չունի անելիքների հստակ պատկերացում,

-ՔԱԿ-ը չունի հստակ պատկերացում անհրաժեշտ աշխատակազմի մասին.....

Փաստորեն` ՀՀ ընտրությունը խարդախության կազմակերպիչների կողմից (իսկ սա ակնհայտորեն հստակ կազմակերպված խարդախություն է) պատահական չի եղել:

Չկա, հիմնահատակ ավերված է ավիացիոն գլխավոր խնդիրների իրականացման համակարգը:

Չի ընդունվել իմ կողմից ներկայացված հստակ համակարգային կարգավորման հայեցակարգը, որը բազմափորձ մասնագետների խմբային աշխատանքի արդյունք է:

Ուշադրություն չի դարձվել ո´չ զգուշացումներին, ո´չ օդանավ «փախցնելու» իմ ու ՔԱԿ նախագահի տեղակալի կողմից կանխված փորձին, ո´չ այս առիթով հարուցված քր.գործին, ո´չ ոլորտի մասնագետների առաջարկներին... ոչնչի.

Կրկնում եմ` այս սցենարի նկարագրով անձամբ եմ 2019թ. Հոկտեմբերին Փաշինյանին զեկուցագիր ներկայացրել:

Կանխատեսելի՞ էր այս դեպքը:

ԱՅՈ.

Կարո՞ղ էր այն տեղի ունենալ կարգավորված համակարգով ավիացիոն իշխանությունների պարագայում:

Վստահ եմ` ՈՉ:

Օդանավն օդաչուները չէին կարող առևանգել: Սա պլանավորված գործարք է:

Մասնակի՞ց են ՀՀ ՔԱԿ ղեկավարներն այս գործարքին, թե՞ ուղղակի ստատիկ դիտորդի կարգավիճակում են եղել` ես չգիտեմ:

Չեմ կարող պնդել, որ տառապել են շահադիտական անօգնականությամբ:

Բայց չեմ էլ կարող պնդել հակառակը:

Որովհետև այսքան զգուշացումներից, ամենաբարձր մակարդակով արված զեկույցներից, նույն Իրանում թռիչքային պիտանիության վիճակով Ռումինիայից գալուց մեկ թռիչք հետո իբր «անպիտան» օդանավ թողնելուց, հաջորդի «փախցնելը» կանխելուց հետո այսքան «անտարբեր» ու անօգնական պահվածքն իմ մոտ կասկածի տեղիք է ծնում:

Պարզ ասած` ես չեմ զարմանա, եթե այս գործում երբևիցե շահ բացահայտվի:

Եղել է դա հրաման վերից, թե պայմանավորվածություն, թե ուղղակի հավակուրություն և մասնագիտական որակների բացարձակ բացակայություն` ես չեմ կարող ասել:

Այս հարցերին պետք է պատասխանի հետաքննությունը, որը վարվում է հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մի բան հստակ է` ՀՀ Ավիացիոն իշխանությունների` իրենց միջազգայնորեն ստանձնած պարտականությունների կատարման դեպքում այս խայտառակությունը ՉԷՐ ԿԱՐՈՂ ՏԵՂԻ ՈւՆԵՆԱԼ:

Ի՞նչ ավարտ կունենա այս պատմությունը`

-Իրանը օդանավը բաց չի թողնի: Քանզի իրանցի սեփականատերն այն չի առևանգել: Այլ, ամենայն հավանականությամբ, գնել է «թիթեռնիկ» ընկերությունից, որն արդեն ինքնալուծարվել է գումարն ստանալուց անմիջապես հետո:

Որն էլ օգտագործել է հայկական գրանցումը:

Կա երկրորդ տարբերակը` չեմ բացառում, որ բարեկամական Իրանը կարող է վերադարձնել օդանավը ՀՀ: Իսկ հետո արդեն այլ գրանցմամբ վերադարձնի հետ: Ինչպես դա տեղի ունեցավ, երբ 2019թ Հուլիսին մենք կանխեցինք նման գործարքը: Էն ժամանակ էլ օդանավը պետք է իբր Օման գնար Իրանի վրայով: Ու հաստատ նրա մոտ էլ «նավթի խնդիր», կամ մի այլ «տեխնիկական» պատճառ պիտի առաջանար Թեհրանի մոտակայքում:

Արդյունքում ավելի ուշ Ա-310ը գնաց, բայց տաջիկական գրանցումով:

Ինչը Հայաստանին ազատեց անօրինական գործարքի մասնակցի մեղադրանքից:

Չգիտեմ:

Բայց գործող ավիացիոն իշխանությունների լուծարումն արդեն հրամայական է:

Եվ մեր երկրի համար խարան է ունենալ այսպիսի պետական կարգավորող մարմին, աշխարհի ամենակարգավորված ոլորտներից մեկում` ԱՎԻԱՑԻԱՅՈւՄ:

Սա էլ քաղաքական գնահատականը:

Հետևեք «Պաշտոնական տեղեկություններին», իմ հպարտ հայրենակիցներ»:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное