Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն իր բոլոր հանցագործությունների և բացթողումների համար ունի մեկ բացատրություն՝ նախկիններն են մեղավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ներքաղաքական զարգացումների, ԳՇ պետի փոփոխության, արտահերթ ընտրությունների կազմակերպման անհրաժեշտության և այլ քաղաքական թեմաների մասին  1or.am կայքը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

— Պարոն Համբարյան, Օնիկ Գասպարյանը իրեն ազատելու որոշումը բողոքարկել է վարչական դատարանում։ Միաժամանակ վարչապետն էլ նախագահին առաջարկել է ԳՇ պետի պաշտոնում նշանակել Արտակ Դավթյանին։ Նախագահը այդ նախագիծը չի ստորագրել և հետ է ուղարկել վարչապետին։ Իսկ վարչապետը կրկին ուղարկել է նախագահին։ Ձեր կարծիքով, ի վերջո ինչ հանգուցալուծում կստանա այս գործընթացը։

— Ընդհանուր առմամբ պետք է նշեմ, որ այս տրադիկոմեդիան ուղղակիորեն ողբերգություն է Հայաստանի համար, որովհետև մենք տեսնում ենք, որ հետպատերազմյան Հայաստանում իրավիճակը շարունակում է մնալ ոչ թե վատթար, այլ ծայրահեղ վատթար  և դուք տեսնում եք արդեն, թե ինչ իրավիճակ է՝ վարչապետը մարդկանց է նշանակում, վարչապետը մարդկանց է ազատում, նախագահը որոշ նշանակումների հետ համաձայն է, որոշների հետ համաձայն չէ, իբրև թե ընբոստանում է, բայց այդ որոշումների իսկությունը ճշտելու համար այդ ամենը չի ուղարկում ՍԴ և ինչ-որ խաբկանքների է դիմում։ Ամեն դեպքում այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում նորմալ չէ և սա ցույց է տալիս, որ նույնիսկ ներքաղաքական գործընթացները, որը քիչ թե շատ Նիկոլ Փաշինյանը կարողանում էր կառավարել իր կեղծիքների, ստերի և մանիպուլյացիաների միջոցով, արդեն դա էլ չի անցնում, գործը հասել է արդեն բանակին, ինչպես տեսնում եք, իսկ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ վերջնականապես նսեմացնի, նվաստացնի և վերջնականապես քանդի առանց այդ էլ պատերազմում պարտություն կրելու հետևանքով ճգնաժամային իրավիճակում գտնվող բանակը։ Եվ այս քայլերը վերջնականապես տանելու է Երրորդ Հանրապետության կործանմանը։ Ես գտնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անում է, որ Հայաստանի Հանրապետությունը ուղղակիորեն կործանվի որպես անկախ երկիր։

—Ի՞նչպես եք գնահատում Արտակ Դավթյանի թեկնածությունը, հաշվի առնելով, որ ամիսներ առաջ էլ ԳՇ պետի պաշտոնից հանել էին նրան։

— Արտակ Դավթյանի վերաբերյալ, նույն Նիկոլ Փաշինյանի թիմակիցները շատ վատ կարծիք ունեն, նույն Անդրանիկ Քոչարյանը, ով զբաղեցնում է ԱԺ անվտանգության և պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շատ վատ է արտահայտվել Արտակ Դավթյանի պահով։ Արտակ Դավթյանի մասին ոչ լավ կարծիք ունեն նաև բավականին մեծ քանակությամբ զինվորականներ, ովքեր բացահայտ նշում են նրա ոչ կոմպետենտությունը շատ հարցերում, այդ թվում նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ իր բացթողումներն են մատնանշում։ Ես ուղղակիորեն համարում եմ, որ Արտակ Դավթյանի նշանակումը ԳՇ պետի պաշտոնում հերթական ձեռք առնելիքն է Նիկոլ Փաշինյանի կողմից, քանի որ մեկ անգամ գետը մտած մարդուն երկրորդ անգամ թույլ չեն տալիս և ընդհանրապես նշեմ մի փաստ, որ ուղղակիորեն անընդունելի է այն, որ երկու տարի տաս ամսվա մեջ փոխել է հինգ ԱԱԾ տնօրեն և չորս ԳՇ պետ։ Սա ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի մոտ պետական մտածելակերպի բացակայությունը և ցույց է տալիս նաև նրա գործելաոճը, որը՝ էլի եմ կրկնում, աղետալի է Հայաստանի Հանրապետության համար։ Մենք մեզ չենք կարող թույլ տալ այդպիսի ճոխություն՝ հաշվի առնելով մեր կարգավիճակը, աշխարհագրական դիրքը, որ ձեռնոցների պես փոխում ենք ԱԱԾ տնօրեններին, փոխում ենք ԳՇ պետերի, փոխում ենք ՊՆ նախարարների։ Ես տեսնում եմ, որ սա ոչ թե անլրջություն է, այլ սա միտումնավոր դիվերսիա է հայկական պետականության դեմ։

—Պարոն Համբարյան, երկրում ճգնաժամը շարունակվում է և Բաղրամյան պողոտան արդեն տաս օրից ավել է ինչ փակ է։ Արդյո՞ք արտահերթ ընտրությունների շուրջ համաձայնության գալով հնարավոր կլինի այս լարվածությունը որոշ չափով մեղմել։

— Եթե արտահերթ ընտրությունները կազմակերպվի Նիկոլ Փաշինյանի կողմից, ապա այդ արտահերթ ընտրությունները ավելի մեծ ողբերգություն կարող են բերել Հայաստանի Հանրապետությունում, քանի որ դավաճան վարչապետը, ով շատ լավ գիտի իր իրական վարկանիշը հանրության մեջ, ամեն ինչ անելու է, որ կեղծի այդ ընտրությունները։ Պատահական չէ, որ իշխանատեղափոխությունից հետո՝ 2018 թվականին նույն դավաճան Նիկոլը, իր կողմից բազմիցս հեգնված և ծաղրի ենթարկված Տիգրան Մուկուչյանին թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Պատահական չէ, որ 1995 թվականին սահմանադրության հանրաքվեի և ԱԺ-ի կողծման մեջ մեղադրվող, ինչպես նաև 1996 թվականի նախագահական ընտրությունները կեղծելու մեջ մեղադրվող Գագիկ Ջահանգիրյանը ստանձնեց պաշտոն՝ ԲԴԽ-ում, դա ոչ թե իմ սեփական կարծիքն է, այլ տարբեր շրջանառվող լուրերի և քաղաքական գործիչների կարծիքն է։ Նաև տեսնելով, թե 2021 թվականի մարտի 1-ի խայտառակ հանրահավաքը Հանրապետության հրապարակում, երբ քայլերթ կոչված ուղերձը ինչ մակարդակով կազմակերպեց նույն իշխանությունների կողմից, ովքեր օգտագործեցին վարչական ռեսուրսի բոլոր հնարավոր մեթոդները։ Ես էլի եմ կրկնում, որ անձամբ ես նախկիններին շատ խիստ քննադատել եմ նաև վարչական ռեսուրսների կիրառման առումով, նույն հանրահավաքներին, նույն հանրաքվեներին, նույն ընտրություններին մարդկանց տեղափոխելու, մարդկանց պարտադրելու, ընտրակաշառք բաժանելու համար։ Բայց այն, ինչ ես տեսա մարտի 1-ին, դա աբսուրդ էր, ես երբևիցե չէի տեսել, որ Շիրակի մարզպետարանի լույսերը մինչև գիշերը ժամը երկուսը, երկուսանց կես վառ լինեն։ Պետական ամբողջ ռեսուրսը լցված է մարտի 1-ի Նիկոլ Փաշինյանի միկրոհանրահավաքին գլխաքանակ բերելու համար։ Երբ  տուրիստական գործակալություններից մեկը իր ավտոբուսները ամբողջ հանրապետությունով մեկ մարդկանց են տեղափոխում, ինչ արդար ընտրությունների մասին կարող է լինել խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ անելու է այդ ընտրությունները մաքսիմալ կեղծելու և վերընտրվելու համար, որովհետև ինքը շատ լավ գիտի,  եթե ինքը չունենա իշխանություն, ապա ինքը և իր թիմը պատասխան են տալու այն ամենի համար, ինչ իրենք արել են Հայաստանի Հանրապետությունում՝ այս վերջին երկու տարվա տաս ամսվա ընթացքում, ինչպես նաև հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից միտումնավոր սանձազերծված և միտումնավոր տանուլ տված Արցախյան վերջին պատերազմի համար։

—Ըստ ձեզ, ինչպիսի՞ն են հանրային տրամադրությունները և հանրությունը ի՞նչ է ուզում։

— Հանրությունը ուզում է երրորդ ուժ, ուզում է գործիչների, որոնք կապ չունեն նախկինների և ներկա իշխանության հետ։ Բայց այդ երրորդ ուժի ծնունդը ծամանակի հարց է, չի կարող հենց այնպես միամտաբար, օդից կամ գետնի տակից ինչ-որ մեկը դուրս գալ և ասել, որ ես երրորդ ուժն եմ, արի իմ հետևից։ Դրա համար պետք է ժամանակ, բայց այդ ժամանակը պետք է լինի ոչ շատ երկար և բացի դա այդ ժամանակահատվածում Հայաստանը չպետք է ղեկավարվի Նիկոլ Փաշինյանի թիմի կողմից։ Երկու տարի ու կես, մինչև պատերազմը, դավաճան վարչապետը և իր թիմը ամեն ինչ արեցին, որ ՀՀ քաղաքական դաշտում որևէ այլ քաղաքական ուժ չծնվի, վարկաբեկում էին բոլորին և ամենուրեք։ Որևէ հանրային գործիչ, քաղաքական գործիչ, քաղաքագետ, վերլուծաբան, եթե փորձում էր իրենց քննադատել, ապա նույն րոպեին փորձում էին վարկաբեկել՝ կապելով նախկինների հետ։ Նիկոլ Փաշինյանի գործելաոճը շատ պրիմիտիվ է, բայց շատ արդյունավետ, քանի որ ինքը իր բոլոր հանցագործությունների և բացթողումների, իր բոլոր արարքների համար ունի մեկ բացատրություն՝ նախկիններն են մեղավոր։ Եվ հանրության քաղաքականապես տգետ լինելը ամբողջությամբ ի օգուտ նրա է աշխատում։ Եվ դա կարող է մանիպուլյացիաների միջոցով ամայացնել քաղաքական դաշտը և թույլ չտալ, որ ինչ-որ մեկը իշխանության գա։ Հիմա որևէ մեկը, եթե փորձում է քաղաքական ուժ ձևավորել, նույն րոպեին ինչ-որ կապերով փորձում են գտնել նախկինների հետ որևէ կապ և ասում են, որ նախկինների պրոեկտն է, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը նախկինների պրոեկտի ամենավառ արտացոլումն է։ Երբ  մինչև 2018 թվականի հեղափոխություն կոչվածը, իր ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթի համաֆինանսավորողը Սերժ Սարգսյանի փեսան և Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերը՝ Արման Սահակյանն է։ Դա Գյումրիում շատերը գիտեն։

—Պարոն Համբարյան, իսկ դուք այս ճգնաժամը հաղթահարելու ի՞նչ ելք եք տեսնում և կա ինչ որ ուժ, ով կարող է լինել որպես երրորդ ուժ և երկիրը հանել ստեղծված ճգնաժամից։

— Քաղաքական դաշտում այս պահին ես որևէ մեկին չեմ տեսնում որպես երրորդ ուժ, որովհետև այն ուժերը, ովքեր մինչև հիմա փորձում են այլ ձևաչափով հանդես գալ, իրենք, իրենց ղեկավարները ասոցացվում են և ներկայիս իշխանությունների մեջ լինելու հետ և նախկինների հետ համագործակցելու մեջ և ես գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է գոնի ութ, ինը ամիս ժամանակավոր կառավարություն ձևավորվի և այդ ժամանակավոր կառավարությունը պետք է ամեն ինչ անի, որ քաղաքական դաշտը հանգիստ թողնի, չվարկաբեկի որևէ քաղաքական ուժի և այդ ամիսների ընթացքում պետք է ի հայտ գան քաղաքական ուժեր, լիդերներ, որոնք արդեն կարող են հանրությանը համոզել,որ գնան իրենց հետևից՝ ներկայացնելով իրենց ծրագրերը և իրենց տեսլականը Հայաստանի և Արցախի ապագայի վերաբերյալ։ Եթե Նիկոլ Փաշինյանը պահի իր իշխանությունը, ապա որևէ լավ բան ես չեմ սպասում։

 

Սոնա Գիշյան

www.1or.am 

Теперь от чего «расстроены» ГД-вцы? «Паст»Что показывают просмотры и реакции на пресс-конференцию Роберта Кочаряна? «Паст»Призовое «братство»... за счет тысяч жертв, лишений и насильственного переселения: «Паст»WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с СШАСамый богатый человек в мире признал, что деньги не приносят счастьяАрмения – на обложке французского журнала Le Courrier de l’AtlasДавид Хачатрян – чемпион Европы по стрельбеАрхиепископ Микаэл Аджапахян отпущен под домашний арестГлава МТУИ РА и посол Ирана обсудили вопросы сотрудничестваКопыркин: Москва готова к обсуждениям возможности подключения России к проекту «Маршрут Трампа»Архиепископ Микаэл Аджапахян подал жалобу в ЕСПЧВ Норвегии начали расследование против экс-премьера из-за досье ЭпштейнаВ Армению прибыла большая делегация из СШАСША рекомендовали своим гражданам покинуть ИранНовые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями откликаются последние: «Паст»Попытаются «сделать своими» глав общин։ «Паст»«В поле «прозападников» «рассветы» вовсе не мирные». «Паст»Провалили все — так и скажите: мы все провалили. «Паст»Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористов
Самое популярное