«Նորք» ինֆեկցիոնի աշխատակիցների առաջին խումբը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԻնֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնը` Facebook–ի իր էջում լուսանկարներ հրապարակելով։
«COVID-19 համաճարակը եղել է, կա և դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր մարդկության համար։ Համաճարակի դեմ պայքարը համալիր է, և մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ պետք է լինի պատվաստումը»,–գրված է լուսանկարներին կից։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 748–ով և դարձել 176 286։