748 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 748–ով և դարձել 176286։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 6772 (+564) մարդ, կատարվել է 761945 (+4285) թեստավորում, առողջացել են վարակվածներից 165441–ը (+182)։ Գրանցվել է մահվան 3239 դեպք (+2)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում չի ավելացել և մնացել է նույնը (834)։