Փաշինյանը հրահանգել է մարզերից ոստիկաններ բերել, քանի որ Երևանի ոստիկանները հրաժարվել են ուժ կիառել. Mediaport
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆիկոլ Փաշինյանը հրահանգել է մարզերից ոստիկաններ բերել, քանի որ Երևանում ծառայություն իրականացնող ոստիկանները հրաժարվել են ուժ կիրառել ժողովրդի վրա։ Այս մասին տեղեկանում ենք Mediaport Տելեգրամյան ալիքից։
Այս պահին ավտոբուսներով ոստիկաններ են բերվում մայրաքաղաք։
Ոստիկանության աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին քննարկվում է լուսադեմին ժամը 4-ին գործողություն կատարելու տարբերակը՝ Դեմիրճյան և Բաղրամյան փողոցներից ուժով հեռացնելով Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներին։
ԶԼՄ-ներին խնդրում ենք հերթապահություն իրականացնել՝ ապահովելու համար ժողովրդի անվտանգությունը: