Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ է հեպատիտը, ինչ տեսակներ կան և ինչպես է կատարվում ախտորոշումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ArmDaily.am-ը շարունակում է «Ապրիր առողջ» շարքը, որտեղ ներկայացնում ենք, թե ինչպես լինել առողջ, կանխել և բուժել տարբեր հիվանդություններ:

Այս շաբաթ մենք անդրադարձել ենք հեպատիտին:

Հեպատիտը հիվանդություն է, որն ընթանում է լյարդի ախտահարմամբ և բորբոքմամբ։

Հեպատիտը խաթարում է լյարդի նորմալ գործունեությունը, այդ թվում՝ սպիտակուցների արտադրությունը և ոչ պետքական արգասիքներից արյան մաքրումը։ Հեպատիտները սովորաբար, բայց ոչ միշտ, պատճառվում են վիրուսային վարակով։

Հեպատիտի տեսակները

Կան հեպատիտների տարբեր տեսակներ, որոնք կարող են ստանալ սկսած մեղմից մինչև շատ ծանր ընթացք։

Վիրուսային հեպատիտների 5 հիմնական տեսակներն են՝

  • հեպատիտ A՝ հիվանդություն, որը տևում է մի քանի շաբաթից մինչև վեց ամիս
  • հեպատիտ B՝ վարակային լուրջ հիվանդություն, որը կարող է բերել լյարդի վնասման
  • հեպատիտ C՝ հիվանդություն, որը կարող է ընթանալ սուր կամ քրոնիկ ընթացքով, սակայն կարող է հեշտությամբ բուժել
  • հեպատիտ D՝ հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը հայտնաբերվում է միայն
  • հեպատիտ B-ով վարակված մարդկանց մոտ
  • հեպատիտ E՝ կարճատև ընթացքով հազվադեպ հանդիպող հիվանդություն, որը հղի կանանց մոտ կարող է ստանալ սուր ընթացք։

Կան նաև հեպատիտի ոչ վարակային տեսակներ, այդ թվում՝

  • աուտոիմուն հեպատիտ
  • ալկոհոլային հեպատիտ։

Ընդ որում, հեպատիտի մեկ տեսակն ունենալը բնավ չի նշանակում, որ դուք կարող եք վարակվել կամ հիվանդանալ մյուս տեսակով։

Ինչպե՞ս պաշտպանվել վիրուսային հեպատիտներից

Հեպատիտ A

Վիրուսային հեպատիտ A-ն վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը հեպատիտ A-ի վիրուսն է: Հիվանդության ինկուբացիոն շրջանը 7-ից 50 օր է:

Հեպատիտ A-ն փոխանցվում է.

  • վարակված խմելու ջրի օգտագործման կամ վարակված ջրում լողալու հետևանքով,
  • ոչ պատշաճ լվացված մրգերի և բանջարեղենի օգտագործման արդյունքում,
  • հիվանդ անձի հետ անմիջական կամ վերջինիս խնամքի պարագաների հետ շփման միջոցով:

Վիրուսային հեպատիտ A-ի ախտանշաններն են.

  • ընդհանուր թուլություն,
  • հոգնածություն, գլխացավ,
  • մկանացավ և հոդացավ,
  • սրտխառնոց, փսխում,
  • մաշկաքոր,
  • ջերմության բարձրացում (37° — 38,5° С),
  • փորլուծություն մանկահասակ երեխաների մոտ,
  • սուր ցավեր որովայնի վերին հատվածում դեռահասների և մեծահասակների մոտ,
  • մաշկի և աչքերի լորձաթաղանթի դեղնություն
  • մեզի գույնի մգեցում, կավագույն կղանք։

Ինչպես կանխարգելել Վիրուսային հեպատիտ A-ն.

  • Պատվաստվել հեպատիտ Ա-ի դեմ,
  • Պահպանել անձնական հիգիենայի կանոնները` լվացե՛ք ձեռքերը սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո,
  • Չօգտագործելառանց եռացնելու բաց ջրամբարների ջուրը խմելու նպատակով,
  • Միրգ և բանջարեղեն օգտագործելուց առաջ վերջիններս լվանալ հոսող խմելու ջրով:

Վիրուսային հեպատիտ B և C

Քրոնիկ վիրուսային հեպատիտ B-ն և C-ն հիմնականում ընթանում են առանց որևէ ախտանշանների։
Վիրուսային հեպատիտներ B-ն և C-ն փոխանցվում են բնական և արհեստական ճանապարհով.

Բնական ճանապարհով փոխանցում`

  • սեռական ճանապարհ,
  • մորից երեխային (հղիության և ծննդաբերության ժամանակ),
  • կոնտակտային (վիրուսը փոխանցվում է սուր և քրոնիկ ընթացքով հիվանդներից, հակածնակիրներից ընկալունակ անձանց): Այս ճանապարհով վարակումը հիմնականում դիտվում է ընտանիքներում, կազմակերպված կոլեկտիվներում՝ կենցաղում վիրուսով աղտոտված անձնական հիգիենայի պարագաների՝ ատամի խոզանակի, ածելիի և այլնի միջոցով:

Արհեստական ճանապարհով փոխանցումը իրականացվում է բուժական և ախտորոշիչ միջամտությունների (արյան փոխներարկման, օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման, հեմոդիալիզի, ինչպես նաև աղտոտված բժշկական նշանակության իրերի օգտագործման) միջոցով:

Վիրուսային հեպատիտ B-ն և C-ն լինում են սուր և քրոնիկ ընթացքով:

Սուր վիրուսային հեպատիտ B-ի և C-ի ախտանշաններն են`

  • ընդհանուր թուլություն,
  • հոգնածություն, գլխացավ,
  • հոդացավ,
  • ախորժակի կորուստ,
  • ցավ աջ ենթակողային հատվածում,

Ինչպես կանխարգելել վիրուսային հեպատիտ B-ն և C-ն.

  • Պատվաստվել հեպատիտ B-ի դեմ (հիշել, որ հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ չկա),
  • օգտագործել պահպանակներ սեռական հարաբերությունների ժամանակ,
  • օգտագործել անհատական սափրվելու պարագաներ, ատամի խոզանակ, եղունգների հարդարման պարագաներ,
  • Պահանջել, որպեսզի մաշկի և լորձաթաղանթի դակումը, մատնահարդարումը, ոտնահարդարումը և դաջվածքները իրականացվեն մանրէազերծված գործիքներով:

Հեպատիտի ախտանիշները

Հեպատիտի տեսակից կախված ձեզ մոտ կարող են դրսևորվել հետևյալ ախտանիշները՝

  • մաշկի և աչքերի դեղնություն (դեղնուկ)
  • ընդհանուր թուլություն
  • նողկանք և ախորժակի անկում
  • որովայնի ցավեր
  • հոդացավեր
  • մարմնի ջերմության բարձրացում
  • կղանքի գունազրկում (կղանքը դառնում է կավե գույն)
  • մեզի մգեցում

Նկատի ունեցեք, որ դուք կարող եք նաև ունենալ հեպատիտ և չիմանալ այդ մասին, քանի որ երբեմն այն կարող է սկսվել և ընթանալ առանց որևէ գանգատների ու արտաքին նշանների։

Որո՞նք են հեպատիտի պատճառները

Հեպատիտ A վարակը տարածվում է այս հիվանդությամբ մարդու հետ ուղղակի շփվելիս կամ վարակված մարդու կղանքով աղտոտված սննդամթերքներ, հեղուկներ, ջուր և ըմպելիքներ ընդունելիս։

Հեպատիտ B-ն տարածվում է վարակված մարդու օրգանիզմի հեղուկների հետ շփվելիս (օրինակ՝ արյուն, քրտինք, թուք կամ սերմնահեղուկ)։ Դուք կարող եք ունենալ կամ կրել հեպատիտ B՝ առանց իմանալու այդ մասին։

Հեպատիտ C-ն սովորաբար փոխանցվում է արյան միջոցով, օրինակ՝ ներարկային թմրամիջոցները համատեղ օգտագործելիս կամ հղի մորից՝ իր երեխային։

Հեպատիտի ախտորոշումը

Բժիշկը կզրուցի ձեզ հետ և կզննի ձեզ՝ հայտնաբերելու հեպատիտի նշանները։ Հեպատիտներ A, B և C-ն կարող են հաստատվել արյան հետազոտությամբ։

Զրուցեք նաև ձեր բժշկի հետ, եթե ցանկանում եք ճանապարհորդել մեկ այլ երկիր, որտեղ ըստ ձեզ դուք կարող եք վարակվել աղտոտված սննդամթերքներով կամ ջրով։

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное