Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահը դրսևորում է անգործություն, ինչը նրա պաշտոնանկության հիմք են. Գոհար Մելոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Արմեն Սարգսյանը, հստակ արձանագրելով, որ զինված ուժերի գերագույն շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագրի նախագիծն առերևույթ հակասահմանադրական է, խուսափեց այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ հերթական անգամ սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի պայմաններում դրսևորելով հանցավոր անգործություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է սահմանադրական Գոհար Մելոյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես՝ Արմեն Սարգսյանն արդեն մեկ անգամ փորձել է չկատարելով իր սահմանադրական կոնկրետ պարտականությունը, վերացական վերահսկողության շրջանակներում, դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքների դրույթների սահմանադրականության հարցեր, ինչի արդյունքում էլ՝ Սահմանադրական դատարանը 2020 թվականի մարտի 31-ին կայացրել է ՍԴՈ-1518 որոշումը, որով ամփոփ անդրադարձել է նաև Հանրապետության նախագահի սահմանադրական կարգավիճակին, նրա լիազորությունների բնույթին՝ պարտադիր և հայեցողական, ինչպես նաև դրանք չկատարելու համար նախատեսված սահմանադրական պատասխանատվությանը։

Արմեն Սարգսյանն այդ որոշմանը, եւ, հատկապես, դրանում թվարկված

Հանրապետության նախագահի հայեցողական լիազորություններին հղումներ է կատարում՝ ըստ նպատակահարմարության և սուբյեկտիվ մեկնաբանություններով։

-️Սակայն, հղում չի կատարում այդ նույն՝ ՍԴՈ-1518 որոշման այն հատվածին, որտեղ հստակ արձանագրվել է, որ Հանրապետության նախագահի կողմից սահմանադրական պարտականության ՉԿԱՏԱՐԵԼԸ կարող է հանգեցնել իր հակակշռող գործառույթի իմաստազրկման՝ ստեղծելով Հանրապետության նախագահի ինստիտուտի հեղինակազրկման նախադրյալներ, ինչպես նաև ստեղծելով անմիջական վտանգ սահմանադրական մարմինների բնականոն գործունեության համար, ուստիև՝ հակասահմանադրական իրավիճակներ, որոնցում մի շարք առանցքային գործառույթներով օժտված սահմանադրական մարմիններ կարող են զրկվել իրենց գործունակությունից:

Մասնավորապես՝ ՍԴՈ-1518 որոշմամբ Սահմանադրական դատարանը հատ-հատ թվարկել է Հանրապետության նախագահի սահմանադրական լիազորությունները, ենթադրաբար, հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը շատ է դժգոհում իր լիազորությունների ծավալից։

Միաժամանակ՝ Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ, որպես պետության գլխի, անաչառ արբիտրի, և, ըստ այդմ՝ Սահմանադրության պահանմանը հետևելու սահմանադրական գործառույթների իրականացումն ապահովելու նպատակով՝ սահմանադիրը Հանրապետության նախագահին վերապահել է համարժեք լիազորություններ։

Այլ կերպ՝ Հանրապետության նախագահի հայեցողական լիազորությունների իրականացումը կամ դրանք իրականացումից ձեռնպահ մնալը (գործողություն չկատարելը) իրավաչափ են Սահմանադրության առումով, բացառապես, եթե դրանով չի խեղաթյուրվում Հանրապետության նախագահի սահմանադրական գործառույթների իմաստը կամ չի վտանգվում այդ գործառույթների իրականացումը։

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի

ՀԱԿԱՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ առաջարկության մասով չդիմելով Սահմանադրական դատարան՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 27-ի և մարտի 2-ի իր իսկ հայտարարությունների (տեղադրված են Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջում) տառացի հիմնավորումներից ելնելով, ըստ էության, խոստովանում է, որ՝

-չի կատարել պետության գլխի և Սահմանադրության պահպանմանը հետևելու իր սահմանադրական գործառույթները՝ ռազմական դրության իրավական վիճակում,

-քաղաքական ճգնաժամի և անվտանգային լուրջ մարտահրավերների առկայության պայմաններում դրսևորել է անգործություն՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ու կայունության համար առաջնային կարևորություն ունեցող խնդրի Սահմանադրության շրջանակներում կարգավորման գործում, որը բացարձակ անհրաժեշտություն է պետականության պահպանման համար, հասարակության հետագա պառակտումը կանխելու, ժողովրդի միասնությունը և հանրային համերաշխությունը վերականգնելու, ստեղծված անորոշ վիճակից դուրս գալու և վերջնական հանգուցալուծման հասնելու համար։

-Եվ, ըստ այդմ, ստեղծել  է սահմանադրական կարգին, զինված ուժերի բնականոն գործունեությանը սպառնացող վտանգ։

- չի գործել որպես անաչառ և վերկուսակցական արբիտր, քանի որ չի վիճարկվել անգամ իր առարկությունները չընդունելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի այնպիսի հիմնավորումները, որոնցով ապօրինի և անթույլատրելի է համարվել Արմեն Սարգսյանի իրավունքը մեջբերելու և կիրառելու Սահմանադրության 155-րդ հոդվածը և որպես եզրահանգում նշվել է, որ Հանրապետության նախագահի լիազորությունը զինված ուժերի և այլ զորքերի հրամանատարական կազմի նշանակման և ազատման հարցում պետք է սահմանափակվի զուտ օրենքով սահմանված դեպքերի և կարգի պահպանման նկատմամբ հսկողությամբ՝ դուրս չգալով դրա շրջանակից։

Այսինքն, վարչապետի կողմից, ըստ էության, ցուցում է տրվել չկիրառել Սահմանադրության 155-րդ հոդվածը։

Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են։

Այս առումով ևս Արմեն Սարգսյանը պետք է հիշեր Սահմանադրական դատարանի նույն ՍԴՈ-1518 որոշման այն դիրքորոշումը, համաձայն որի՝ Հանրապետության նախագահի լիազորությունները սպառիչ ամրագրված են Սահմանադրությամբ՝ նրա վրա ազդելու հնարավորությունները բացառելու համար՝ օրենսդրին թողնելով Սահմանադրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում այդ լիազորությունների իրականացումը կանոնակարգելը:

-Ամփոփելով վերոշարադրյալը՝ պետք է եզրահանգել, որ Արմեն Սարգսյանը չի կատարել որևէ գործողություն ուղղված այս հակասահմանադրական իրավիճակի  հանգուցալուծմանը։

Իսկ այն դեպքում, երբ Հանրապետության նախագահը տեղյակ է, գիտակցում է և բարձրաձայնում է սահմանադրական կարգին սպառնացող վտանգների մասին և, այնուամենայնիվ, մնում է ձեռնպահ, դրսևորում է անգործություն՝ Սահմանադրության ուղղակի և կոպիտ խախտում են, որոնք Սահմանադրության 141-րդ հոդվածի համաձայն՝ Հանրապետության նախագահի պաշտոնանկության հիմք են։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное