Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մարտի 6

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օգտակար գործերի օր է: Հարցերը լուծելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք անել այն, ինչ նախկինում անհնար էր թվում: Հարմար օր է աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող ցանկացած գաղափար ու ծրագիր քննարկելու համար:

Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Հավանական են սիրային անակնկալներ, լավ կանցնեն ժամադրությունները: Կուրախացնեն սիրելի մարդու հետ շփումները: Դուք հաճախ իրար կես խոսքից կհասկանաք, տարաձայնություններն էլ կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկզբին դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը: Վտանգ կա, որ աննշան, բայց ցավալի սխալներ անեք: Բարեբախտաբար, Ցուլերի մեծ մասը դրանք ժամանակին կնկատի և կհասցնի ուղղել: Նշանի շատ ներկայացուցիչների ժամանակին օգնության կհասնեն ընկերները:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ բան կհեշտանա, ձեզ ավելի հաճախ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Բարենպաստ ժամանակ է սիրելի մարդու հետ շփվելու համար: Հավանական են հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրն անհանգիստ կանցնի: Կուզենայիք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց ստիպված եք լինելու մտքում հազար ու մի բան պահել: Հազիվ թե դրանից ինչ-որ մեկը կարողանա ձեզանից լավ գլուխ հանել: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Քննարկեք դրանք ընկերների կամ այլ մարդկանց հետ, որոնց վստահում եք: Չի բացառվում՝ օգտակար տեղեկատվություն կամ պիտանի խորհուրդ ստանաք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կկարողանաք հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա օգտակար բաներ անել: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հաջողության հասնելու համար: Դուք չեք վախենա փորձարկումներ անելուց, նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք: Ոչինչ չեք ուզենա հետաձգել, լրիվ հակառակը՝ կձգտեք հնարավորինս արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Դա շատերի սրտով կլինի:

Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել կամ տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքն ու կհետևեն ձեր խորհուրդներին, և դա շատ հաճելի կլինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հագեցած ու բարենպաստ կլինի: Այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել և՛ ձեզ, և՛ շրջապատողներին: Կարող եք նոր գործեր ստանձնել, որոնք ուրախություն կբերեն: Առաջին հաջողությունները կոգեշնչեն, էներգիա կտան, որն էլ կօգնի առաջ շարժվել:

Օրվա երկրորդ կեսը իր ձևով լավը կլինի: Այն հարմար է հանգստի, ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կուրախացնեն սիրային ժամադրությունները, սիրելի մարդու հետ պարզապես շփվելն էլ հաճելի կլինի: Որոշ Առյուծներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Առավոտը բավական լարված կլինի: Այդ հատվածում հաճախ տարաձայնություններ կառաջանան, երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Բայց բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն, իսկ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կաճի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք, ինչպես նաև նոր ծրագրեր, որոնց իրագործումը հնարավոր կդառնա մոտ ապագայում: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք վերջերս հաճախ էին հանում ձեզ հավասարակշռությունից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Դուք ավելի հաճախ կսավառնեք ամպերում, քան կմտորեք, թե ինչպես կարելի է հասնել իրական նպատակներին: Որոշ Կշեռքների կշեղեն ծանոթները, որոնք չստուգված տեղեկություններ կհաղորդեն, անպիտան խորհուրդներ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումները գործնական ոլորտում կաճեն, հաջողության հասնելն էլ կհեշտանա:

Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում: Գիտակ մարդիկ հաճույքով կկիսվեն տեղեկատվությամբ, իսկ դուք պետք է միայն լսեք նրանց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա առաջին կեսը բավական անօգուտ կանցնի: Կենտրոնանալը, սկսածն ավարտին հասցնելը բարդ կլինի: Բայց դա հազիվ թե մեծ խնդիր դառնա, ավելի ուշ դուք կվերադառնաք այդ գործերին ու հաջողությամբ կավարտեք դրանք: Շատ Կարիճների անսպասելի կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում:

Հավանական են հաճելի հանդիպումներ, չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Օրվա երկրորդ կեսը հագեցած և արդյունավետ կլինի: Այն հարմար է ուսման համար. դուք արագ կմտապահեք պիտանի տեղեկատվությունը, շատ բան ոտքի վրա կյուրացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Աշխատեք իրատես լինել և շուրջը բոլորին չվստահել: Հենց նրանից՝ արդյոք կկարողանաք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերն ու իրավիճակը, կախված կլինի, թե ինչպես կդասավորվի օրը: Շատ նոր գործեր կհայտնվեն, և դուք դրանք ոգևորությամբ կստանձնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտները մեծացնելու ձև կգտնեն:

Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի նրանց, որոնց ավելի վաղ եք ճանաչել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք կկարողանաք պտտեցնել այն մարդու գլուխը, որը սովորաբար չի կորցնում հավասարակշռությունն ու շրջապատողների միայն թերություններն է նկատում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դատարկ բաներին շատ մեծ նշանակություն մի տվեք: Այսօր կարևոր կլինի գլխավորը երկրորդականից զատելը, առաջնահերթությունները ճիշտ դնելը: Այստեղ շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Աջակցության և խորհուրդների խնդրանքով կարող եք դիմել փորձված համախոհներին, որոնք հուսախաբ չեն անի:

Օրվա կեսը ոգեշնչող նորություններ կբերի, ինչպես նաև հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Ավելի ուշ սիրային անակնկալների և հաճելի շփումների ժամանակը կգա: Այս ժամանակահատվածում իսկապես լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ երկար ժամանակ շփումները չէին ստացվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի և հաջողության կհասնեք: Շատ Ջրհոսների կօգնեն հին ծանոթներն ու այն մարդիկ, որոնց նշանի ներկայացուցիչները ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նրանք, որոնց հետ նախկինում աշխատել եք: Բաց մի թողեք պիտանի գործնական կապերը վերականգնելու հնարավորությունը:

Օրվա վերջին հավանական են հաճելի լուրեր հեռվից: Այդ հատվածում առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Հնարավոր է՝ երեկոյան ընդունած որոշումները կօգնեն կյանքը դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կարևոր կլինի իրատես լինելն ու ծրագրերը երազանքներով չփոխարինելը: Կենտրոնացեք նրա վրա, ինչին կարող եք հասնել. մեծ ձեռքբերումների ժամանակն ավելի ուշ կգա: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դուք ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ լսել եք լավ խորհուրդները:

Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցերը լուծելու համար: Օգտակար կլինի նաև աշխատանքին, բիզնեսին կամ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերի մասին մտորելը: Դուք կհասկանաք՝ ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչպես լուծել հանգիստ չտվող խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Папа римский: В Иране невинные люди страдают из-за войныДень памяти и скорби: обращение Константина Затулина«Мы помним»: Генрих Мхитарян о трагедии 1915 годаМинистры обороны России и Китая провели встречуВ Дании нашли редкие золотые браслеты эпохи викинговГермания отвергла возможность приостановки членства Испании в НАТО после сообщения о письме ПентагонаЗахарова: новая миссия ЕС в Армении — инструмент вмешательства во внутренние дела страныГреция уступит Италии первое место по госдолгу в еврозоне к концу года: ReutersСамвел Карапетян: Сегодняшние руководители Армении пытаются оправдать тех, кто осуществил Геноцид армянПереосмысление института президента: почему предлагается кандидатура архиепископа Микаэла Аджапахяна? «Паст»Каждый день дает такой повод: «Паст»Между Сионом и Араратом: почему в Израиле невозможен «лидер-ликвидатор»? «Паст»Сегодня последний день: кто уже подал документы в ЦИК? «Паст»Разрушение двух храмов в Степанакерте в преддверии Геноцида армян очень знаково – САРСоюзники США Персидского залива и Азии обратились за финансовой поддержкой на фоне конфликта вокруг ИранаЦены на нефть превысили отметку в 100 долларов за баррельКатоликос возглавит молитву в Цицернакаберде, а Эчмиадзин проведет литургию в память жертв ГеноцидаУкраина обратилась к Турции с просьбой организовать встречу Зеленского и ПутинаИндия может не разрешить запуск услуг Starlink из-за неправомерного использования в ИранеВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Малхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаКитай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыПрямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»
Самое популярное