Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմագերիների, քաղաքացիական անձանց հարցում թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան․Այվազյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԳՆ-ում այսօր՝ մարտի 4-ին,  տեղի է ունեցել  ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելուն նվիրված միջոցառում, որին ներկա են եղել  ՀՀ գործադիր եւ օրենսդիր մարմինների ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, քաղաքացիական հասարակության անդամներ։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ պաշտոնական կայքից։

Միջոցառման մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը եւ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը:

Իր խոսքում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է. «Համաձայնագրի վավերացման գործընթացի ավարտը եւ դրա ուժի մեջ մտնելն իսկապես կարեւոր իրադարձություն է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների խորացման համար։ Համաձայնագիրը կարեւոր նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այն ոչ միայն մեծապես խթանում է ՀՀ կառավարության որդեգրած բարեփոխումների իրականացման գործընթացը, այլեւ ինքնին հանդիսանում է մեր բարեփոխումների օրակարգի առանցքային հիմքերից մեկը։ Հարկ է նշել, որ համաձայնագրի արդյունավետ կիրարկումը շոշափելիորեն կազդի մեր քաղաքացիների կյանքի եւ բիզնեսի տարբեր ոլորտների վրա: Բոլորս գիտակցում ենք, որ եվրոպական լավագույն փորձի մոտարկումը կնպաստի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ամրապնդմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, կխթանի համագործակցությունը ենթակառուցվածքների, տնտեսության, շրջակա միջավայրի եւ մի շարք այլ ոլորտներում»։

Համաձայնագրի ուժի մեջ մտնելու առիթով ելույթ է ունեցել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինն՝ ընդգծելով. «ՀԸԳՀ֊ի լիարժեք վավերացումը ՀՀ եւ ԵՄ միջեւ հարաբերություններում ձեռքբերված անկյունաքարային իրադարձություն է։ Եվրոպական Միությունը պատրաստակամ է աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում` ի շահ ՀՀ եւ նրա քաղաքացիների զարգացման»:

Շնորհավորելով գործընկերներին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ՝ ԱԳ նախարար Արա Այվազյանը բարձր է գնահատել  Հայաստանի եւ Եվրամիության աշխատանքային խմբերի ջանքերը` այս կարեւոր ձեռքբերումը կյանքի կոչելու գործում: «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրն ընդգրկում է մեր երկկողմ հարաբերությունների լայն օրակարգը, ինչպես նաեւ կուռ իրավական հիմք է ստեղծում տնտեսական եւ ոլորտային համագործակցության շրջանակն ամրապնդելու եւ ընդլայնելու համար` մեծապես խթանելով տարբեր ոլորտներում ներքին բարեփոխումների շարունակումը` ի շահ մեր քաղաքացիների»:

Նախարարն իր խոսքում ընդգծել է, որ Եվրոպական միության եւ իր անդամ երկրների հետ ընդհանուր արժեքների եւ փոխադարձ հավակնությունների վրա հիմնված հարաբերությունների ամրապնդումն առաջնային գերակայություն է Հայաստանի համար եւ ուղղված է լավ զարգացած եւ տոկուն հասարակության կառուցմանը։ «Խոսելով ընդհանուր արժեքների մասին՝ մենք չենք կարող անտեսել, թե ինչպես են այդ արժեքները ճնշվել եւ ոտնահարվել Արցախի խաղաղ ժողովրդի նկատմամբ կիրառված ուժի գործադրման արդյունքում: Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) բնակչության դեմ տեւեց 44 օր եւ ստեղծեց նոր, անկայուն իրավիճակ տարածաշրջանում՝ բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով:

Մենք հիրավի բախվել ենք նոր մարտահրավերների, սակայն դրա հետ մեկտեղ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանն աջակցելու մեր վճռականությունը չի խարխլվել: Կցանկանայի շեշտել, որ  Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հստակորեն վկայակոչում է նշված իրավունքը, որն այժմ հատկապես կարեւոր է, քանի որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հիմնական նպատակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր իրավունքներից, մասնավորապես՝ ինքնորոշման իրավունքից զրկելն էր»:

Նախարար Այվազյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի համար առաջնային կարեւորության հարցի՝ Ադրբեջանի կողմից ռազմագերիների եւ որպես պատանդ պահվող քաղաքացիական անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ ազատ արձակման եւ անվտանգ վերադարձի վրա՝ այդ առնչությամբ բարձր գնահատելով ԵՄ դիրքորոշումը: «Կարծում ենք, որ այս հարցում թե՛ ԵՄ-ն եւ թե՛ ԵՄ անդամ երկրներն ավելի շատ ասելիք պետք է ունենան, քանի որ խոսքը գնում է ոչ միայն տարածաշրջանային անվտանգության եւ կայունության, այլեւ կոնկրետ մարդկանց կյանքի մասին»,- ընդգծել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը։

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное