Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 4-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ օրակարգում ունենալով հետևյալ հարցերը՝

1.«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,«Վարչարարության  հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ԱՀ օրենքների նախագծերի մասին:

Նիստը վարում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սեյրան Հայրապետյանը:

Օրենքների նախագծերի փաթեթը ներկայացրեց Արցախի Հանրապետության  ՆԳՆ Ոստիկանության պետ Ա. Հարությունյանը: Օրակարգի 1-ին կետով ներկայացվող օրենքների նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառում առկա իրավական, ինչպես նաև օրենքների գործնական կիրառման ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներին լուծում տալու նպատակով: Փաթեթով առաջարկվում է՝

•         առավել հստակ սահմանել տրանսպորտային միջոցի գրանցումը մերժելու հիմքերը,

•         տեխնիկական զննություն չանցած, առանց թույլտվության վերասարքավորված կամ անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցների շահագործումը՝ համարանիշները հանելու միջոցով արգելելու ընթացակարգի փոխարեն նախատեսել շահագործումը՝ հաշվառման վկայագիրը վերցնելու միջոցով արգելելու ընթացակարգ,

•         հստակեցնել ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում վարորդների պարտականությունները, վերացնել ԱՊՊԱ գործընթացը կարգավորող օրենսդրության հետ առկա հակասությունները

•         կարգավորել վարորդական վկայականներ տալու, փոխանակելու, կորած վարորդական վկայականի փոխարեն նորը տալու, ինչպես նաև վարորդական վկայականի(այդ թվում՝ Արցախի Հանրապետությունում օտարերկրյա վարորդական վկայականի) գործողության, վարելու իրավունքը դադարելու, վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները

•         սահմանել մոպեդները ճանապարհային ոստիկանությունում գրանցելու(հաշվառելու), հաշվառման համարանիշներ հատկացնելու, իսկ դրանք վարելու համար էլվարորդական վկայական ունենալու պահանջ

•         հստակեցնել հեծանիվ վարելու վերաբերյալ դրույթները՝ սահմանելով, թե մինչև 14 տարեկան անձը որտեղ և ինչ պայմանների ապահովմամբ կարող է վարել հեծանիվ,

•         կարգավորել հեծանվորդների ու մոպեդների վարորդների և լծասայլերի(լծասահնակների) երթևեկության , ինչպես նաև բեռնակիր և հեծկան կենդանիներին և անասուններին քշելու վերաբերյալ մինչ այժմ չկարգավորված իրավահարաբերությունները:

•         «Պետական տուրքի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 13-րդ, 20-րդ, 22-րդ, 23-րդ կետերում և 20-րդ հոդվածի 1-ին կետում օգտագործվող «ավտոմեքենա», «պետական համարանիշներ», «տեխնիկական անձնագիր» «գրանցման վկայական» հասկացությունները  համապատասխանեցնել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի գործող օրենսդրության պահանջներին:

•         «Քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրինագծի ընդունումով վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 126-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ  ու 128-րդ հոդվածի 1-ին մասերով (կրկին կատարելու դեպքում) նախատեսված իրավախախտումները քրեականացվում են:

Հաջորդիվ ոստիկանապետը պատասխանեց պատգամավորների՝ Արցախի Հանրապետության  պետհամարանիշներում ԱՀ դրոշի տարբերանշանի բացակայության պատճառի, հեծանվաերթևեկության և հետիոտների երթևեկության անվտանգության կարգավորմանն ուղղված միջոցառումների և  ոլորտային այլ  խնդիրներին վերաբերող հարցերին:

Հանձնաժողովի նախագահը ներկայացրեց ԱԺ փորձագիտական  ծառայության դրական արդյունքները նախագծերի փաթեթի վերաբերյալ,որից հետո քվեարկության արդյունքներով փաթեթն արժանացավ նաև հանձնաժողովի անդամների հավանությանը և տրվեց դրական եզրակացություն:

«Բնակչության պետական ռեգիստրի մասին» և կից  օրինագծերի փաթեթով առաջարկվում է՝

•         կարգավորել նույնականացման քարտ տրամադրելու, փոխանակելու, անվավեր ճանաչելու, վերցնելու հիմքերը,

•         կարգավորել բնակչության պետական   ռեգիստրում օրենքով սահմանված կարգով անձնական հաշվառման տվյալների մշակման և ռեգիստրի վարման հետ կապված հարաբերությունները,

•         սահմանել հանրային ծառայությունների համարանիշի հասկացությունը, օգտագործման նպատակը, ձևավորման և հատկացման կարգը

«Նույնականացման քարտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի նախագծով քարտը նախատեսվելու է Արցախի Հանրապետության  տարածքում օգտագործելու համար՝ որպես քաղաքացիական շրջանառության բոլոր բնագավառներում անձի ինքնությունը և քաղաքացիությունը հավաստող հիմնական փաստաթուղթ: Քարտերի գործողության ժամկետը սահմանվելու է 10 տարի: Նույնականացման քարտ տրամադրելու համար կսահմանվի պետական տուրք՝ 3000 ՀՀ դրամի չափով:

ԱԺ փորձագիտական ծառայության եզրակացությունը նախագծերի վերաբերյալ դրական էր, միայն եղավ առաջարկ՝ փաթեթում օրենքների ուժի մեջ մտնելու հոդվածները վերախմբագրել և նախատեսել ուժի մեջ մտնելու ավելի ողջամիտ ժամկետ:Առաջարկն ընդունվեց և կներկայցվի նախաձեռնողների քննարկմանը:

Նախագծերի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած հարցերին պատասխանելուց հետո, փաթեթը դրվեց քվեարկության: Ձայների 4 կողմ համամասնությամբ օրինագծերի փաթեթն ընդունվեց:

Հանձնաժողովի որոշմամբ ներկայացված օրենքների նախագծերի  փաթեթները կներկայացվեն Ազգային ժողովի լիագումար նիստի քննարկմանը:

Նիստին մասնակցում էին  պատգամավորներ, խորհրդարանում փորձուսուցում անցնող ԱրՊՀ «Թարգմանչական գործ» 4-րդ կուրսի ուսանողներ:

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное