Հայաստանում ձևավորված քաղաքական աղետը ոչնչացնում է Ղարաբաղը․ Մոդեստ Կոլերով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնդրկովկասում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը կարևոր դեր է կատարում տարածաշրջանում ուժերի ապագա հավասարակշռության համար: Ինչպես փոխանցում է Ռեգնում-ը, այս մասին Արցախի հակամարտության կարգավորմանն ու արցախյան երկրորդ պատերազմի արդյունքներին նվիրված կլոր սեղանի ժամանակ ասել է գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը:
«Դա ծանր աղետ է Ռուսաստանի շահերի համար: Ես չեմ ուզում այստեղ նմանակել գործիչներին, ովքեր դա պարտություն են համարում: Ռուսաստանը բավարար ռազմաբազաներ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, որպեսզի իրեն հանգիստ զգա: Սակայն այնուամենայնիվ, Հայաստանում ձևավորված քաղաքական աղետը ոչնչացնում է Ղարաբաղը, վերացնում է ուժերի հավասարությունն Անդրկովկասում», - ասել է Կոլերովը: