Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ներկա վարչակարգը ակնհայտորեն լիարժեք կերպով չի կարողանում կառավարել երկիրը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մարտի 1-ին Երևանում միանգամից երկու հանրահավաք էր հրավիրվել: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հանրահավաքում կրկին խոսեց արտահերթ ընտրությունների մասին: Վարչապետը խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտության մասին։ Այս թեմայով 1or.am  կայքը զրուցել է քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։

— Պարոն Քանանյան, ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը և արդյոք արտահերթ ընտրությունները կարող են ելք լինել այս փուլում:

— Իրավիճակը միանգամային փակուղային է, անխտիր բոլոր մակարդակների վրա և առաջին հերթին Հայաստանի Հանրապետության ֆիզիկական գոյության հեռանկարից սկսած, որը մեծագույնս վտանգված է խայտարակ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո։ Բնականաբար, արտահերթ ընտրություններն անհրաժեշտ են, որովհետև ներկա վարչակազմը, անկախ նրա հանդեպ ժողովրդի ունեցած համակրանքի կամ հակակրանքի, ակնհայտորեն լիարժեք կերպով չի կարողանում  կառավարել երկիրը հասկանալի պատճառներով։ Ցավոք սրտի, որպես ընդդիմություն հանդես եկող ուժերը միևնույն ճահճից հանդես եկող ուժերն են և եթե Բաղրամյանում գտնվող ընդդիմությունը պետք է փոխարինի Փաշինյանին, ապա ըստ էության որևէ բան չի փոխվելու և այդ կարգի ուժերը նույնպես սպասարկելու է կապիտուլյացիան և Հայաստանի վերջնական ինքնիշխանազրկումը և գաղութացումը ռուս-թուրքական դաշինքի կողմից։ Տեսականորեն լուծում կարող էր լինել երրորդ ուժը, որը այդպիսին գործնականում չկա, որովհետև կան խմբեր, որոնք հավակնում են երրորդ ուժ, երրորդ բևեռ լինելու, բայց նրանց նկատմամբ հասարակությունը չունի հավատ, ոչ թե նրանց որակի, այն նախ և առաջ նրանց անհրաժեշտ պաշարներ և հնարավորություններ ունեն իշխանության հայտ ներկայացնելու, հետևաբար հիմա մենք փակուղային իրավիճակում ենք և շատ ափսոս է մեր երկիրը, որ այսպիսի ծանրագույն վատ իրավիճակում է։

— Վարչապետը խոսեց նաև սահմանադրական փոփոխությունների և կիսանախագահական կառավարման մոդելի անցնելու անհրաժեշտության մասին: Ձեր կարծիքով, Հայաստանի պարագայում արդյոք կիսանախագահական մոդելն է նախընտրելի և ինչու:

— Առհասարակ սահմանադրությունների անընդհատ փոփոխությունների այս արատավոր ավանդույթը ոչ մի լավ տեղ չի տանում։ Հայաստանը բառից բուն իմաստով ծաղրուծանակի ենթարկված երկիր է նաև այն պատճառով, որ յուրաքանչյուր նոր վարչական իշխանություն իր հաքով է վերաձևում դրա համար, նախքան որևէ սահմանադրական բարեփոխում իրականացնելու մենք պետք է մեկնդմիշտ ազգովի լրջանանք և մշակենք և ընդունենք այնպիսի սահմանադրություն, որը նախ բխի Հայաստանի առանձնահատուկ և վտանգված իրավիճակից, չլինի պատճենում Եվրոպական որևէ սահմանադրական մոդելի, նախ սա պետք է հասկանանք։ Բնականաբար, մոտագա տարիներին ես որևէ հեռանկար չեմ տեսնում, որովհետև ազգային, պետական շահերով և դատողությամբ առաջնորդվող քաղաքական ուժ իշխանությանը հավակնող գործնականում գոյություն չունի ուստի, թե հանրաքվեով կիսանախագահականը անցնելու է կամ չի անցնելու, որը պարզ է  պետք է հանրաքվեով ընդունվի, որովհետև նման գործողությունների համար անհրաժեշտ է հանրաքվեն։ Եվ վտանգ կա, որ հանրաքվեն կարող է ներկա կառավարության վստահության փորձաքարը դառնալ։ Այսինքն, եթե հանրապետության մեծ մասը ներկա կառավարությանը չի վստահում, ապա հանրաքվեն կարող է ձախողվել, իսկ վստահության դեպքում կարող է հանրաքվեն ընդունվել։ Ամեն դեպքում քաղաքագիտական կարծիք կա, որ Հայաստանի նման երկրում նախագահականն է իշխանությունը՝ նախագահական մոդելով կամ կիսանախագահական մոդելով է անհրաժեշտ, որ մեկ անձը ունենա ղեկավարելու լիազորություններ և կրի ողջ պատասխանատվությունը և իդեալի մեջ իհարկե խորհրդարանական մոդելն ավելի եմ նախընտրում իմ սուբեկտիվ, ներքին բազմաթիվ համոզմունքներից ելնելով, բայց ես կրկնում եմ, որ ինչ սահմանադրություն էլ ընդունվի, ըստ էության ոչինչ չի փոխվելու, քանի դեռ ազգը լրջորեն ազգային-պետական մակարդակի վրա չի գիտակցել, թե անդունդի եզրին է կանգնած և իմ պատկերացրած սահմանադրությունը պիտի մեկընդմիշտ ընդունվի, որ ծառայի տասնամյակներ կամ ինչու չէ հարյուրամյակներ։ Բայց դրա նախադրյալները ներկա պահին չկան։

— Այս իրավիճակում ի՞նչ ելք եք դուք տեսնում:

— Գիտեք, այս հարցը ինձ հաճախ են տալիս և ես պետք է հրապարակավ խոստովանեմ, որ իմ տեսական գիտելիքներն ու իմ վառ լավատեսական երևակայությունը թույլ չի տալիս որևէ գործնականում կիրառելի շավիղ մատնանշել առկա իրավիճակից դուրս գալու համար։ Իմ գիտելիքներն ու երևակայությունը ակնհայտորեն չեն հերիքում։ Բայց ես համոզված եմ, որ երկրում կգտնվեն անձինք, որոնք ի վիճակի են այդ ուղին ուրվագծելու և կունենան նաև մարդկային և քաղաքական կամք համառելու այդ ուղիով երկիրը դեպի փրկություն տանելու համար։ Բայց ամենամեծ խնդիրը հասարակությունն է, որովհետև մեր հասարակությունը հոգնել է պայքարելուց, հոգնել է գիտակցելուց, որ մենք գոյաբանական սպառնալիքների առջև ենք, որոնք պայմանավորված են թուրքական շրջապատով։ Մարդիկ պատրանք ունեն, որ եթե մենք ճանաչենք թուրք հարևանների սահմանները, հրաժարվենք ցեղասպանության հետևանքները վերացնելու գոյաբանական հրամայականից և բացենք մեր դռները և աղերսենք Թուրքիայից և Ռուսաստանից, որ փոխադարձաբար նրանք ապահովեն մեր անվտանգությունը և մենք թանգարանային ազգի և պետության պես շարունակենք մեր հայրենիքից մնացած խղճուկ հողում մեր գոյությունը անվտանգ շարունակել և թուրք հարևանների համար գողոցիկ և հաճույքներով լի սպասարկման գոտի դառնանք մարդիկ չեն հասականում, հասարակությունը չի գիտակցում, որ առաջին իսկ հնարավորության դեպքում համաշխարհային ցնցումների և գլոբալ հողաշրջանների դեպքում, որոնք լինելու են այդ դեպքում թուրքական շրջապատը պարզապես ֆիզիկապես վերջ է դնելու հայոց պետության գոյաբանությանը հետևաբար թուրքերի հետ որևէ համերաշխության, խաղաղության եզր գտնելը անիմաստ է և անհնարին է։ Դա հնարավոր է միայն, եթե ուենանք այնպիսի ռազմաքաղաքական կարողություն, որը ի վիճակի կլինի կանխելու քեզ ոչնչացնելու թուրքական կողմի հստակ և անփոփոխ սկզբունքային մոտեցումը։ Բայց քանի որ հասարակության մեծ մասը չի ուզում լսել նոր պատերազմների շղթայի մասին, հայրենիքը ազատագրելու սերունդներին վիճակված պարտականության մասին և հայրենադարձության փոխարեն մենք հերթական անգամ ունենալու ենք ավելի արտագաղթ ցավոք սրտի մեր հեռանկարները չափազանց վատթար և մռայլ են։

Սոնա Գիշյան

www.1or.am

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереМинистры иностранных дел Ирана и России провели переговорыMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаЕще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»Эксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШААрмянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст»Угроза национальной идентичности армянского народа: «Паст»Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов
Самое популярное