«Ուրարտուն» ուժեղ էր «Արարատ-Արմենիայից»
ՍՊՈՐՏՖուտբոլի Հայաստանի առաջնության 16-րդ տուրի վերջին խաղում գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» տանը նվազագույն հաշվով պարտվեց «Ուրարտուին»: Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցած հանդիպման միակ գոլը երկրորդ խաղակեսի սկզբնամասում խփեց 31-ամյա ռուս կիսապաշտպան Իգոր Պադերինը, որը վերջերս էր վերսկսել կարիերան:
«Արարատ-Արմենիան» գլխավորող Դավիդ Կամպանյան հանդիպումից առաջ ստացավ Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի լավագույն մարզիչի մրցանակը:
«Արարատ-Արմենիան» (12 խաղ) կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը և 21 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Արարարտն» (13 խաղ) ունի 25 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը» (12 խաղ)՝ 24: «Ուրարտուն» 11 խաղից հետո 18 միավորով 6-րդն է:
Հայաստանի առաջնություն, 16-րդ տուր
«Արարատ-Արմենիա» - «Ուրարտու»՝ 0:1
Իգոր Պադերին, 48