Գիտնականները բացահայտել են կորոնավիրուսային հիվանդության վիտամիններով բուժման անարդյունավետությունը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆlenta.ru-ն գրում է, որ վիտամին C-ով և ցինկով կորոնավիրուսային հիվանդության բուժումը անարդյունավետ է և կարող է վնասել օրգանիզմը: Նման թերապիայի ընդունումը չի կրճատում հիվանդության ժամանակը, ինչը ապացուցված է JAMA Network Open ամսագրում հրապարակված գիտական հոդվածում:
Գիտնականները փորձեր են կատարել, որոնց ժամանակ նրանք 214 ընտրած անձանց բաժանել են չորս խմբի: Նրանցից երեքը ստացել են նշված հավելումները առանձին առանձին կամ միասին, իսկ չորրորդ խումբը ստացել է միայն սովորական խնամք՝ ներառյալ հանգիստը և հակաբորբոքային դեղերը:
«Ցինկի գլյուկոնատի, ցինկի ասկորբինաթթվի (վիտամին C) կամ դրանց երկուսի մեծ չափաբաժինները չեն նվազեցրել SARS-CoV-2-ի ախտանիշները», - ասում է Քլիվլենդի կլինիկայի սրտաբան դոկտոր Միլինդ Դեսաին և Քլիվլենդի կլինիկայի նրա թիմը:
Միևնույն ժամանակ, հավելումներ ստացած խմբերում գրանցվել են մի շարք կողմնակի բարդություններ դեղերի չափազանց մեծ չափաբաժիններից: Դրանք եղել են սրտխառնոցները, փորլուծությունները և ստամոքսային սպազմերը:
Ինչպես նշում է CNN-ը, ցինկի ընդունումը մրսածության ախտանիշները հայտնաբերելուց հետո առաջին օրը օգնում է հիվանդության ժամանակը կրճատելուն միայն մեկ օրով: Միևնույն ժամանակ, վիտամին C-ի օրական ընդունումը չպետք է գերազանցի 75 միլիգրամը կանանց համար և 90-ը տղամարդկանց համար:
Ավելի վաղ, հաղորդվել էր, որ կորոնավիրուսի մուտացիաներից մեկի պատճառ է եղել բուժման մեթոդներից մեկը՝ հիվանդին նախկին հիվանդների պլազմայի փոխներարկումը: Բացի այդ, քրոնիկական վարակները կամ թույլ իմունիտետն են նպաստում վիրուսի փոփոխություններին:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը