Ռուսական Տ-14 «Արմատա» տանկը նախապատրաստում են արտահանման
ՄԻՋԱԶԳԱՅԻՆrusdialog.ru-ն գրում է, որ Տ-14 «Արմատա» տանկը ստացել է արտահանման թույլատրություն։ Ենթադրաբար, դրա արտահանման տարբերակը կարելի է տեսնել IDEX-2021-ի հաջորդ ցուցահանդեսում ԱՄԷ-ում: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով «Ռոսօբորոնէքսպորտ»-ի տեղեկատվությունը: Ըստ կորպորացիայի տեղեկատվության` մարտական մեքենայի համար արդեն գրանցվել է «գովազդային վկայական»: Վարչությունից հավաստիացրել են, որ առաջիկայում նրա պրեմիերան հնարավոր կլինի դիտել արտերկրում: Ինչպես հաղորդվել է, արդիականացված տանկի արտահանման տարբերակը կարելի է տեսնել այս տարի տեղի ունենալիք IDEX-2021 ցուցահանդեսում , որը կլինի ԱՄԷ-ում: «Ռոսօբորոնէքսպորտը» նաև տեղեկացրել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում հաջողվել է շուկա մտցնել «Բումերանգ» անիվավոր ռազմական հարթակը:
Պետք է ասել, որ «Արմատա»-ն հետպատերազմյան 3-րդ սերնդի միակ մարտական մեքենան է: Այդ «Տ-14» տանկը նախատեսված է հակառակորդի հետ կոնտակտային մարտեր վարելու, մոտոհրաձգային ստորաբաժանումների գրոհներին աջակցելու, ինչպես նաև բաց դաշտում և ամրություններում թշնամու զինուժը վերացնելու համար: Բացի այդ, ինչպես հավաստիացնում են ռազմական փորձագետները, այդ մարտական մեքենան համարժեք մրցակիցներ չունի: Տ-14- ը ունի չբնակեցված աշտարակ, անձնակազմի պաշտպանության համար լրացուցիչ զրահային առանձին պարկուճ և զրահապատ մոնոլիտի մեջ միացված բլոկներով շարժիչի և վառելիքի պաշտպանություն: «Արմատա»-ն արտադրվում է «Ուրալվագոնզավոդ»-ում: Նշենք, որ այդ տանկը բավականին թանկ է:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը